Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ 03.03.2023

Սրբազա՛ն հայր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 45-ամյակի առթիվ: Դուք՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով, Ձեր ամենօրյա գործունեությամբ մեծապես նպաստում եք քրիստոնեական դաստիարակությանն ու իրական հավատքի քարոզչությանը: Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Դուք Ձեր առաքինությամբ հույս, հավատ և ուժ եք հաղորդում հավատացյալներին, քարոզում բարեգթություն, խաղաղասիրություն, օգնում դիմակայել դժվարություններին, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, նպաստում ազգային ավանդույթների պահպանմանը:

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 03.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հանրապետության մյուս մարզերի մարզպետները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2023

Սիրելի՛ լոռեցիներ, այսօր մեր փառապանծ Հայոց բանակի օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, քանզի բանակն է մեր պետության ու պետականության երաշխավորը, մեր ուժն ու հպարտությունը: Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, սպայինն ու գեներալինը, մեր քաջարի զինվորների ծնողներինն ու հարազատներինը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 29.12.2022

Սիրելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ ժամեր անց հրաժեշտ կտանք նաև 2022թ-ին և մտովի կվերհիշենք այն բոլոր իրադարձություններն ու անցուդարձերը, որոնք կթողնենք այս տարում՝ հաջորդ տարին ավելի մեծ հույսերով ու սպասումներով, լավագույն ապագայի հանդեպ ավելի մեծ հավատով ու վստահությամբ սկսելու վճռականությամբ: Մենք ամփոփում ենք տարվա ձեռքբերումները, վերլուծում թերացումները, անդրադառնում այն բոլոր խնդիրներին, որոնք ունեցանք, նախանշում հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 20.12.2022

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում: Ձեր գործունեությունը հաճախ անտեսանելի է քաղաքացիների համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ...

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց  միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է 02.12.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է դեկտեմբերի 3-ին՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը կրկին անգամ հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ: Իսկ դրանք, չնայած աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և մեր երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների և իրականացվող աշխատանքների, շատ են:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46