Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ

10.11.2023

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 27-ամյակի առթիվ:
Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է և մենք ձեզ հետ միասին լծված ենք այդ կարևոր առաքելության իրականացմանը:
ՏԻՄ համակարգը անընդհատ զարգացում է ապրում, մենք մեր հերթին այդ զարգացումը տանում ենք ճիշտ ուղով: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար:
ՏԻՄ ոլորտում ներգրավված լինելու իրավունքն ու մանդատը տալիս է ՀՀ քաղաքացին, հետևաբար պետք է ամենայն պատասխանատվությամբ ստանձնել այն պարտավորություններն ու պատասխանատվությունը, որ քաղաքացին լիազորում է ՝ ծառայելով բացառապես հանրային շահին:
Այս համակարգը անցած տարիների ընթացքում դժվարին ուղի է անցել՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ, սակայն այդ ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ նպատակ ունենալով նոր որակ հաղորդելու Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:
Հատկապես կարևոր է անդրադառնալ համայնքների խոշորացման գործընթացին, ինչը էական ազդեցություն է ունենում համայնքների զարգացման, համայնքների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ այսօր ուզում եմ երախտիքի խոսք հայտնել և բարձր գնահատականի արժանացնել ՏԻՄ այն ներկայացուցիչներին, ովքեր, համայնքի բնակչի շահը վեր դասելով ամեն ինչից, լծվել են Հայրենիքի ու իրենց համայնքների շենացման գործին:
Ջերմորեն շնորհավորում եմ նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, ովքեր կանացի հոգատարությամբ մասնակից են դառնում համայնքների խնդիրների լուծմանը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27