Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի Վանաձոր 06.10.2023
Հարգելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ բոլորիս հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ: Վանաձորը մեզնից շատերի համար ծննդավայր է, ոմանց համար՝ հարազատ դարձած քաղաք, հյուրերի համար՝ հյուրընկալ անկյուն: Այս օրը, սակայն, բոլորիս տոնն է: Նրանց տոնը, ովքեր ապրում, արարում են Վանաձորում ու վայելում մեր քաղաքի բոլոր գույները: Վանաձորցին աշխատանքի, գիտության, մշակույթի հարգն իմացող քաղաքացի է, ով յուրահատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ շարունակում է իր քաղաքի պատմությունը՝ նոր, արժանահիշատակ դրվագներ արձանագրելով դրանում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2023
Սիրելի՛ ուսուցիչներ, հարգարժա՛ն մանկավարժներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր հսկայական ներդրումը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում, դժվար է գերագնահատել: Դուք եք կերտում ապագա գիտնականներին, արվեստագետներին, ճարտարապետներին, շինարարներին, տարաբնույթ այլ մասնագիտություններ կրող անհատներին ու վերջապես՝ հայրենասեր, մարդասեր, իրավագիտակից քաղաքացուն, ինչն ամենակարևորն է: Ամենաջերմ բարեմաղթանքներս, երախտագիտության խոսքերս ձեզ եմ ուղղում, սիրելի՛ ուսուցիչներ: Հայրենասիրությամբ, ազգային արժեքների գիտակցմամբ կրթված ու դաստիարակված ձեր սաներն, ովքեր այսօր Հայոց բանակի զինվորներ են, սպաներ, սեփական կյանքը վտանգելով, կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի պահելու, իրենց մայրերի, քույրերի, զավակների անդորրը պահպանելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 29.09.2023
Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր, այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, բարի խորհուրդների, փորձառության և իմաստության համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ: Հայկական ընտանիքներում ավանդաբար մեծ է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ: Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարելու ձեր՝ արժանապատիվ ծերություն ունենալու ակնկալիքները և ապահովելու բարեկեցիկ կյանք ու հոգատար վերաբերմունք:

Կհարատևենք, եթե միասնական լինենք 20.09.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, Երեսուներկու տարի առաջ՝ այս օրը, իրականություն դարձավ մեր ժողովրդի բաղձալի երազանքը՝ մեր երկիրը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց այդ երազանքը մեզ հենց այնպես չտրվեց, այն ողողված է արյունով, կորուստներով, արցունքներով, ուստի այն առավել քան թանկ է մեզ համար: Ցավոք, այս տոնական օրը տխրությամբ ու տագնապով է լցված, քանզի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կենաց ու մահու կռիվ են տալիս՝ հանուն լինելիության, հանուն իրենց բնօրրանում ապրելու իրավունքի:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2023
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այսօր շատ նշանակալի օր է մեզ համար, քանզի սեպտեմբերի 1-ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչը մեզ՝ բոլորիս, նոր ձեռքբերումների վստահություն է տալիս: Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր նոր պետք է ոտք դնեն գիտելիքի զարմանահրաշ մի աշխարհ, որը Դպրոց է կոչվում: Հորդորս մեկն է՝ լա՛վ սովորեք և այդ գիտելիքը ծառայեցրեք ձեզ, ձեր ընտանիքին ու մեր երկրին: Նաև շատ կարևոր է լավ մարդ ու քաղաքացի լինելը, ինչը ևս ձեզ անպայման կսովորեցնեն ձեր ուսուցիչները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 11.08.2023
Սիրելի երիտասարդնե՛ր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում: Մեր երկրի, այդ թվում՝ Լոռու մարզի երիտասարդները փայլում են բոլոր ասպարեզներում՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և այլն՝ մեզ տալով հավատ ու վստահություն առ այն, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է: