Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ 05.12.2023
Սիրելի՛ լոռեցիներ, Կամավորների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ, որևէ առիթով, հնարավորություն են ունեցել անշահախնդիր կերպով օգնել բոլոր կարիք ունեցողներին, օգտակար լինել Հայրենիքին: Այդպիսիք, վստահ եմ, մեր շարքերում շատ-շատ են: Մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, բազուկն՝ ամուր, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել մարդկանց, շրջապատին:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է 01.12.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այս օրվա նշանավորումն ու առանձնացումն օրացույցում նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա: Թեև հատկապես վերջին տասնամյակում լուրջ աշխատանքներ են տարվում առկա խնդիրների հաղթահարման և օրենսդրության բարելավման ուղղությամբ, սակայն պետք է խոստովանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար ինտեգրման և նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելու առումով դեռևս բավական անելիքներ կան:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ 17.11.2023
Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր մեր հայ երիտասարդները նշում են այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը՝ վերահաստատելով երիտասարդ սերնդի ազատ ու անկախ ապրելու, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ համախմբվածությունը: Հայ ուսանողը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների, իմաստնության, նորօրյա գիտության ու արվեստի ժառանգորդն ու զարգացնողն է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ 10.11.2023
Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 27-ամյակի առթիվ: Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է և մենք ձեզ հետ միասին լծված ենք այդ կարևոր առաքելության իրականացմանը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 03.11.2023
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, սիրելի՛ բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր՝ առավել քան երբևէ, անուրանալի է ձեր դերը դժվարին իրավիճակներում հայտնված քաղաքացիների հետ աշխատանքում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ձեր ամենօրյա տքնաջան ու անձնվեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք այսօր, ձեր մասնագիտական տոնի առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ՝ ի լուր բոլորի, հայտարարել որ, լինելով ամենաբարդ մասնագիտություններից մեկի կրողը, պատվով եք իրականացնում ձեր առջև դրված պարտավորությունները և որպես մարդ, ով տեսնում է այդ ամենը և որպես մարզի ղեկավար, պարզապես ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 06.10.2023
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Գրադարանային աշխատողների օրվա կապակցությամբ: Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում մեծ է նաև ձեր ներդրումը: Մեր ժողովուրդը մշտապես պաշտանմունքի հասնող սիրով ու ակնածանքով է վերաբերել հայ գրին ու դպրությանը: Դուք նույնպես այդ գրի ու գրականության կրողներն ու պահապաններն եք: Ձեր շնորիվ է նաև այօրվա մանուկի ու պատանու հոգում բոցավառվում սերը գրի ու գարականության նկատմամբ: