Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խիստ վերահսկողություն պետբյուջեից ֆինանսավորվող կառույցներին 08.08.2012
Օգոստոսի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Առջևում նոր միջոցառումներ են 06.08.2012
Օգոստոսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզպետը նախևառաջ շնորհակալություն հայտնեց նախկին փոխմարզպետեր Էդիկ Կարախանյանին և Աղվան Վարդերեսյանին աշխատանքային գործունեության և մարզին մատուցած ծառայությունների համար: Նա շնորհավորեց նաև նորանշանակ փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին՝ նշանակման կապակցությամբ:

Լոռու մարզպետի ասուլիսը 03.08.2012
-Մարզպետ նշանակվելու առաջին իսկ օրից ես առանձնակի կարևորություն եմ տվել թափանցիկ աշխատաոճին՝ մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը հանրությանը իրազեկելը համարելով մեր աշխատանքի կարևորագույն խնդիրներից մեկը:
Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 31.07.2012
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատանքային գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 11-ին նախատեսվում է մարզպետի մամլո ասուլիսը լրագրողների հետ: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից (հեռ. 2-04-13)

Լոռու մարզի պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղում 30.07.2012
Հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզն ու Արցախի Մարտակերտի շրջանն արդեն մի քանի տարի իրականացնում են «Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով տարբեր միջոցառումեր:
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ 28.07.2012
2012թ. հուլիսի 27-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որի նպատակ էր անմիաջական կապ հաստատել գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ: Այն այս տարի ներկայացված ոլորտներով առավել հագեցած էր:



