Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորովածի ավանդական փառատոն Լոռիում

10.09.2012



Սեպտեմբերի 8–ին արդեն չորրորդ անգամ Լոռու մարզի Ախթալայի վանքահամալիրի տարածքում անցկացվեց խորովածի փառատոնը, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցել են Լոռու մարզպետարանը, Ախթալայի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել հանրապետության 18 ռեստորան և անհատ կազմակերպություն, գործում է 25 տաղավար:
Խորովածի համտեսին այս անգամ էլ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաններ, օտարերկրյա բազմաթիվ հյուրեր:
Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ եկել էին Ախթալա՝ մասնակիցը լինելու խորովածի փառատոնի եւ համընդհանուր տոնախմբության:
Խորովածի փառատոնին իր տիկնոջ հետ մասնակցելու էր եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերմանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ այլ պաշտոնատար անձինք: ԱՄՆ դեսպանը նախ այցելեց Ախթալայի նոր կառուցվող համայքնային կենտրոն, հետո նաեւ վերջերս վերանորոգված մանկապարտեզ:
-Սկզբից ես կասկածում էի, որ փառատոնը կդառնա ավանդական: Հիմա ես համոզված եմ, որ խորովածի փառատոնը նպաստելու է Լոռու մարզում տուրիզմի զարգացմանը,- ասաց Արթուր Նալբանդյանը
Ախթալայի եկեղեցու բակում խորովածի տաղավարների շուրջ համախմբվել էին 18 ռեստորանային համալիրների ներկայացուցիչներ եւ 35 առանձին խմբեր, ովքեր պայքարում էին խորովածի փառատոնի մի քանի անվանակարգերում հաղթանակի հասնելու համար: Համեղ ուտեստների, մասնավորապես խորովածի բազմաթիվ տեսակների պատրաստումն ու համտեսն ուղեկցվում էր համերգային ծրագրով. Ախթալայում էին Հայստանի ճանաչված աստղեր, նաեւ՝ «Բյութիֆայդ փրոջեքթ» ռոք խումբը:
Ավանդական դարձած խորավածի փառատոնին արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Արվասար» ռեստորանային համալիրը: (Տեսանյութ)
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36