Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի աշխատանքային խորհրդակցությունում

04.09.2012

 Սեպտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները օգոստոսի 31-ի դրությամբ՝ նշելով, որ իրավիճակը դարձյալ բարվոք չէ: Հավաքագրվել է 89 մլն 700 հազար դրամ սեփական եկամուտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 113 մլն 400 հազար դրամի դիմաց: Սահմանված պլանից պակաս է հավաքագրվել 20 մլն դրամ: Գույքահարկը նշված ժամանկահատվածում ապահովվել է 76,4 տոկոսով: Հավաքագրվել է 14,7 մլն հողի հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 23. 9-ի դիմաց: Մարզպետն իր անհանգստությունը հայտնեց այս առիթով: Նա նշեց, որ մարզպետարանի վարչությունների աշխատակիցներով ձևավորվելիք աշխատանքային խումբը կաշխատի համայնքներում, հետևելով հարկերի հավաքագրման տեմպերին:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ հրատապ ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով ճանապարհաշինությանը նա նշեց, որ ասֆալտապատման աշխատանքները 90 տոկոսով կատարված են Վանաձորում և Սպիտակում, ավելի քան 50 տոկոսով՝ Ստեփանավանում, Թումանյանում և Տաշիրում: Շինարարական 58 օբյեկտներից 18-ը, նրա տեղեկացմամբ արդեն շահագործման են հանձնվել, փոքրածավալ մյուս շինօբյեկտները կշահագործվեն մինչև սեպտեմբերի 20-ը, առավել տարողունակները մինչև դեկտեմբեր: Տեխհսկողություն կիրականացվի անընդհատ և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունները կպարտավորվեն աշխատանքների ընթացքի մասին զեկուցել յուրաքանչյուր ուրբաթ:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ, հնձվել է 7100 հա ցորենի, 1850 հեկտար գարու արտ, հեկտարից համապատասխանաբար 22 և 23 ցենտներ բերքատվությւամբ, որը ընթացիկ տարվա անբարենպաստ պայմանների համար վատ ցուցանիշ չէ:: Գարու բերքահավաքն ավարտվել է, մնացել է հավաքելու շուրջ 400 հա ցորեն:
Արդեն իսկ հավաքվել է 2350 տոննա բանջարեղեն, 4500 տոննա կարտոֆիլ, 2000 տոննա պտուղ, 52 հազար տոննա խոտ: Բերքահավաքը շարունակվում է: Պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացը՝ պետական աջակցությամբ ընթացքի մեջ: Գործընթացը կազմակերպվում է նույն սկզբունքով, ինչ նախորդ տարի: Վարչության պետի տեղեկացմամբ, բաշխվել է 134 տոննա պարարտանյութ: Դիզվառելիքի բաշխումը կսկսվի առաջիկա օրերին:
Անդրադարձ կատարվեց նաև կառավարության կողմից նախորդ տարի գյուղացիներին հատկացված սերմացուն վերադարձնելու գործընթացին: Շեշտվեց, որ դիզվառելիքը առաջին հերթին կտրվի այն համայնքների, որոնք բարեխղճորեն վերադարձրել են պետության կողմից տրված սերմացուն: Առայժմ վերադարձրել են միայն Սպիտակը և Օձունը:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ կրթության և առողջապահության ոլորտներում, աշխատողների թափուր տեղերի համար նախատեսված մրցույթներին:
-Բնակչության շրջանում դժգոհություններ են հնչում, մրցույթների ոչ անաչառ կազմակերպման առումով: Օրերս Յաղդանի բուժմանկաբարձական կետի համար անցկացվեց բուժքրոջ ընտրություն՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների և լրագրողների մասնակցությամբ: Մրցույթն անցկացվել է բացարձակապես արդար ու թափանցիկ: Այս նախադեպը պետք է ընդօրինակելի լինի բոլոր մրցույթների ժամանակ: Այսուհետ մրցույթներն անցկացվելու են այս ձևաչափով,- ասաց մարզպետը:
Քննարկվեցին այլ կազմակերպչական հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00