Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

18 համայնքներում փոխվել են ղեկավարները

11.09.2012

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 96 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մարզի քաղաքային համայնքներից և՜ համայնքի ղեկավարի, և՜ ավագանու ընտրություններ տեղի ունեցան Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Շամլուղ, Թումանյան, Ախթալա քաղաքներում։ Ալավերդում և Սպիտակում տեղի ունեցան ավագանու ընտրություններ։
Վանաձոր քաղաքում առաջադրված 5 թեկնածուների միջև, ըստ նախնական տվյալների, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091, Կարեն Թումանյան՝ 4249, Տարոն Ապրեսյան՝ 2421, Տիգրան Գրիգորյան՝ 1287։
Դարձյալ ըստ նախնական տվյալների՝ Վանաձորի ավագանու անդամներ են ընտրվել Արկադի Փելեշյանը (2642 ձայն), Արտյոմ Գրիգորյանը (1946), Կարեն Պառավյանը (1801), Արթուր Օհանյանը (1678), Արմեն Մատինյանը (1385), Գևորգ Շահինյանը (1284), Հայկազ Մովսիսյանը (1254), Արման Ափինյանը (1172), Գայանե Քալանթարյանը (1109), Վահագն Դավիթավյանը (1101), Դավիթ Սիմոնյանը (1085), Ալեքսանդր Հարությունյանը (1076), Արթուր Խաչատրյանը (1051), Սեյրան Աղաբեկյանը (1010), Արամ Խաչատրյանը (1007), Գոռ Բադյանը (1004), Սեյրան Ղամբարյանը (973), Արմեն Այվազյանը (968), Խորեն Վարդանյանը (963), Սամվել Հակոբյանը (962), Վահե Դոխոյանը (953)։
Ստեփանավանի քաղաքապետ է ընտրվել Միքայել Ղարաքեշիշյանը (6051 ձայն), Տաշիրի քաղաքապետ՝ Էդգար Արշակյանը (3943 ձայն), Ախթալայի համայնքապետ է վերընտրվել Հայկազ Խաչիկյանը (635 ձայն), Թումանյանի համայնքի ղեկավար՝ Լևոն Զավարյանը (692 ձայն), Շամլուղինը՝ Լենդրուշ Բեժանյանը (246 ձայն)։ Անտառաշեն, Արջուտ, Բազում, Գուգարք, Լերմոնտովո, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Շահումյան, Վահագնաձոր, Փամբակ, Քարաբերդ, Ֆիոլետովո, Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Կողես, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Մարց, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Ջիլիզա, Քարկոփ, Քարինջ, Օձուն, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեծավան, Միխայելովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Գոգարան, Լեռնանցք, Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Քարաձոր համայնքներում վերընտրվել են համայնքի նախկին ղեկավարները։ Մյուս համայնքները կունենան նոր ղեկավարներ։
Ազնվաձոր համայնքի ղեկավար է ընտրվել Նարեկ Հովսեփյանը, Լեռնապատինը՝ Սարիբեկ Աբազյանը, Լոռի Բերդինը՝ Խաչատուր Բալայանը, Կաթնաղբյուրինը՝ Արթուր Սավթալյանը, Այգեհատինը՝ Սամվել Շահվերդյանը, Արևածագինը՝ Սամվել Սարգսյանը, Աքորիինը՝ Հրահատ Սիմոնյանը, Դսեղինը՝ Նորիկ Քոչարյանը, Թեղուտինը՝ Ֆրունզե Նորեկյանը, Հաղպատինը՝ Վահրամ Քառյանը, Ճոճկանինը՝ Արկադի Թամազյանը, Մեծ Այրումինը՝ Սահակ Նազարյանը, Շնողինը՝ Հովիկ Սահակյանը, Ապավենինը՝ Հովհաննես Խաչատուրյանը, Արևաշողինը՝ Պերճ Պապիկյանը, Մեծ Պարնիինը՝ Գագիկ Պալյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59