Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանը շարունակում է մարզային այցերը

Ա. Գեւորգյանը շարունակում է մարզային այցերը 24.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր:

Լոռու մարզում էր Մեծ  Բրիտանիայի արտակարգ եւ  լիազոր դեսպանը

Լոռու մարզում էր Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը 23.10.2012

Հոկտեմբերի 23-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր համատեղ դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Լոռու մարզպետարանի իր աշխատասենյակում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Եկամուտների հավաքագրումն ակտիվացել է 22.10.2012

Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են գործում փոստային բաժանմունքները մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում:(Տեսանյութ)

Վանաձորը կունենա իր  տեխնոպարկը

Վանաձորը կունենա իր տեխնոպարկը 19.10.2012

ՀՀ Կառավարությունը նախաձեռնում է տեխնոպարկ կառուցել Վանաձորում: Ներկայումս քննարկվում են առկա հնարավորությունները, մարզկենտրոնի ինժեներատեխնիկական կազմի կողմից առաջարկվող տարբերակները: Այդ նպատակով հոկտեմբերի 18-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տեղեկատվական քաղաքականության վարչությունների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաներ ներկայացնող կազմակերպությունների, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի և ՎՊՄԻ դասախոսների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, արտաքին կապերի և զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցները:

Մարզպետի շրջայցը Սպիտակի տարածաշրջանում էր 18.10.2012

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր համայնք եկած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տեղի բնակիչները շտապեցին ներկայացնել գյուղի մտահոգությունները: Առաջնային խնդիրը, ինչպես տարիներ առաջ, ոռոգման և խմելու ջրի բացակայությունն է:

Հրատապ ծրագրում կընդգրկվեն չթերացող համայնքները 17.10.2012

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ամենաօրախնդիր հարցը դարձյալ սեփական եկամուտներն էին, հարկերի հավաքագրումը: Մարզպետը ներկայացրեց այն քաղծառայողների, համայնքային ծառայողների ու առհասարակ պետբյուջեից աշխատավարձ ստացող անձանց ցանկը, ովքեր գույքահարկի և հողի հարկի պարտքեր են կուտակել տարիներ շարունակ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-17 17:54:47