Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Վանիկ Ասատրյանը:

23.11.2012



Նոյեմբերի 21-ին և 22-ին Լոռու մարզի մի շարք համայնքներում եղան և նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Վանիկ Ասատրյանը:
Արսեն Դարբինյանը եղավ Շնող, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Աքորի, Այգեհատ, Արևածագ, Վանիկ Ասատրյանը` Մեծ Պարնի, Լեռնապատ, Ազնվաձոր, Արևաշող համայնքներում ` շնորհավորելով նորընտիր գյուղապետերին և շնորհակալություն հայտնելով նախորդներին` կատարած աշխատանքների համար: Փոխմարզպետները շնորհավորական խոսք հղեցին նաև Լոռու մարզպետի անունից: Նրանք հույս հայտնեցին, որ համայնքներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ կձևավորվի, համայնքի ղեկավարը կծառայի ոչ միայն ընտրողներին, այլև գյուղի ողջ բնակչությանը: Նրանք անդրադարձան նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին` նշելով, որ պետբյուջեի միջոցներով իրականցվող հրատապ ծրագրերը կյանքի կկոչվեն միայն սեփական եկամուտների` 90 և ավելի տոկոս հավաքագրման պարագայում:
Հիշեցնենք, որ Շնող համայնքի ղեկավար է ընտրվել Հովիկ Սահակյանը, Ճոճկանինը` Արկադի Թամազյանը, Թեղուտինը` Ֆրունզե Նորեկյանը, Այգեհատինը` Սամվել Շահվերդյանը, Աքորիինը` Հրահատ Սիմոնյանը, Արևածագինը` Սամվել Սարգսյանը, Մեծ Այրումինը` Սահակ Նազարյանը, Մեծ Պարնիինը` Գագիկ Պալյանը, Լեռնապատինը` Սարիբեկ Աբազյանը, Ազնվաձորինը` Նարեկ Հովսեփյանը, Արևաշողինը` Պերճ Պապիկյանը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43