Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկեցին ծրագրային հարցեր

21.11.2012

Նոյեմբերի 19-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն և պայմանագրային կառավարիչ Պատրիկ Լորենը հանդիպեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ քննարկելու 2013-2014 թվականների ընթացքում Լոռու մարզի բնակավայրերում իրականացվող ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ երկու տարիների ընթացքում ջրագծերի բարելավման ծրագրում կընդգրկվեն նաև Սպիտակ, Ախթալա քաղաքային համայնքները։ Այսպիսով` մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում գերմանական բանկի աջակցությամբ ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներ կկատարվեն: Նա համառոտ ներկայացրեց այս տարվա ընթացքում կատարվող աշխատանքները: Ըստ Պ. Լորենի՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, հարակից գյուղական համայնքներում:
- Առայժմ մեզ համար առաջնային կարևորություն է ներկայացնում խմելու ջրագծերի բարելավումը, մինչդեռ նորացման կարիք ունի նաև ջրահեռացման ցանցը,- ասաց նա:
Ա. Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց նշված ոլորտում կատարվող աշխատանքները և մարզային իշխանության դիրքորոշումը: Նա նշեց, որ առաջին հերթին իրեն անհանգստացնում է այն, որ ընկերությունը հաճախ նախապես մարզպետարանին չի տեղեկացնում ծրագրերի մասին, ու այնպես է պատահում, որ
«ՙՄարզերի համաչափ զարգացման ծրագրերի շրջանակներում» պետբյուջեից գումարներ են հատկացվում ջրագծերի կառուցման կամ, ասենք, ասֆալտապատման, ճանապարհաշինական աշխատանքների համար, բայց, ըստ էության, գումարները կարծես թե նպատակային չեն ծախսվում: Ընդհանուր առմամբ՝ Ա. Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ընկերության կողմից կատարվող աշխատանքներից` նշելով, որ մի քանի տարի առաջ մարզի ջրամատակարարման համակարգը անմխիթար վիճակում էր, այժմ շատ թաղամասերում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում: Մարզի մի շարք համայնքների ղեկավարներ հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53