Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

22.11.2012

ՏԻՄ ընտրություններից հետո մարզի 18 համայնքներ ունեցան նոր ղեկավարներ և նրանց պաշտոնավարումը սկսվել է նոյեմբերի 21-ից: Այս առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եղավ Տաշիր և Ստեփանավան քաղաքային համայքներում, որտեղ նոր քաղաքպետեր են ընտրվել, ինչպես նաև Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի մի շարք համայնքներում պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքներին:
Տաշիրում այս տարի սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Արշակյանը: Ա. Նալբանդյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, հույս հայտնեց, որ նա կարդարացնի բնակչության ակնկալիքները, վստահությունը ու կշարունակի այն բարի ավանդույթները, որոնք սերմանվել են նախորդ քաղաքապետի` Նշան Սողոյանի կողմից: Համյնքի ղեկավարի պարտադիր լիազորություններից նա հատկապես կարևորեց սեփական եկամուտների հավաքագրումը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց Նշան Սողոյանին` պաշտոնավարման տասը տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքների ու համայնքի խնդիրներով մտահոգ լինելու, հոգացավության համար: Նա գնահատեց Ն. Սողոյանի կողմից քաղաքապետարանում սերմանված բարի ավանդույթները, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, որը օրինակ կարող է ծառայել բոլոր համայքների համար ու հատկապես այն, որտեղ նոր համայնքի ղեկավարներ են ընտրվել:
Նորընտիր քաղաքապետը խոստացավ արդարացնել Տաշիրի բնակիչների վստահությունն ու պահպանել համայնքում հաստատված բարի ավանդույթները:
Տաշիրում մարզպետը ծանոթացավ 4-րդ հրատապ ծրագրով նախատեսվող ասֆալտապատման և ճանապարհների նորոգման աշխատանքներին: Պետբյուջեի ֆինանսավորմամբ այստեղ 30 մլն-ի շրջանակներում «Տաշիրի ՃՇՇ»-ի կողմից կատարվում է ճանապարհների բարեկրգում:
Ստեփանավանում քաղաքապետ է ընտրվել Միքայել Ղարաքեշիշյանը: Ստեփանավանի բնակիչները նորընտիր քաղաքապետին տվել են իրնց քվեների ավելի քան 60 տոկոսը: Միքայել Ղարաքեշիշյանին և Լոռու մարզպետին համայնքի ակտիվն ընդունեց մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով` վստահ լինելով, որ նորընտիր քաղաքպետը ջանք չի խնայի, որպեսզի համայնքը զարգանա ու օրեցօր բարգավաճի:: Օրհնության խոսք հղեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու աբեղա Վռամ Ղազարյանը:
Ա.Նալբանդյանը նույնպես շնորհավորեց Միքայել Ղարաքեշիշյանին պաշտոնավարման կապակցությամբ` հույս հայտնելով, որ ընտրողների հույսերը կարդարացվեն: Նա այստեղ ևս մատնանշեց համայնքի ղեկավարի պարտավորությունները նշելով, որ հատկապես պետք է կարևորվի սեփական եկամուտների հավաքագրումը:
- Հանրապետութայան նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում են երկրի խնդիրները: Մեր մարզում ևս իրականացվում են բազմաթիվ մեծածավալ ծրագրեր: Վերջին երկու տարիների ընթացքում Լոռու մարզում 4 մլրդ դրամի կապիտալ շինաշխատանքներ են իրականացվել, որից 300 մլն՝ միայն Ստեփանավանում: Համայնքը միայնակ, իր փոքրածավալ բյուջեով չի կարող լուծում տալ խնդիրներին, ուստի պետությունը փորձում է ամեն կերպ աջակցել, սակայն այս առումով կարևորվում է եկամուտների հավաքագրումը: Եթե տարիներ առաջ մեր պահանջն էր, որպեսզի եկամուտները հավաքագրվեն ավելի քան 90 տոկոսով, ապա այժմ կառավարության հստակ որոշումն է` պետական միջոցներով ծրագրեր չեն իրականացվի այն համայնքներում, որտեղ հավաքագրումը 90-95 տոկոսից պակաս կլինի,- ասաց Ա. Նալբանդյանը:
Ստեփանավանում ևս պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում են մեծածավալ շինաշխատանքներ: 4-րդ հարատապ ծրագրով կատարվում է ճանապարհների նորոգում ու ասֆալտապատում` 40 մլն դրամի շրջանակներում: Շինաշխատանքներն իրականացնում է «Ստեփանավանի ՃՇՇ»-ն: 5 մլն դրամի շրջանակներում կկատարվի փողոցների լուսավորություն (ՙ «Կ. Մոնտաժշին» ՍՊԸ): Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում բնակվում է շուրջ 1300-1400 քաղաքացի, սակայն թաղամասը գազիֆիացված չէ, և թաղամասի բնակիչների խնդրանքով այն ընդգրկվել է 4-րդ հրատապ ծրագրի մեջ: Թաղամասի գազիֆիկացման և ներքին ցանցի կառուցման համար անհրաժեշտ է 33 մլն դրամ: Աշխատանքներն արդեն սկսված են, որոնք իրականացնում է «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն: Ա. Նալբանդյանը եղավ նաև Ստեփանավանի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ տնօրեն Սեդա Թունյանը մարզպետին ներկայացրեց դպրոցի խնդիրները` հատկապես հիմնանորոգման անհրաժեշտությունը:
Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքում ևս Ա. Նալբանդյանը հաղորդակից դարձավ բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին: Բնակիչներից ոմանք նշեցին, որ անասնաբույժի կարիք կա և Ա. Նալբանդյանը խոստացավ հաջորդ օրն իսկ լուծում տալ այդ հարցին: Ինչպես տեղեկացվեց, համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնը էլեկտրացանցի աբոնենտ դառնալու հետ կապված խնդիրներ ունի և այժմ էլեկտրաէներգիա է ստանում հարևան առևտրի կետից, նաև նորածինների կշեռքի անհրաժեշտություն կա: Ա. Նալբանդյանը խոստացավ շատ արագ կերպով լուծում տալ այդ հարցերին: Լեջանում 4-րդ հրատապ ծրագրով բարեկարգվում է դեպի համայնք տանող ճանապարհը, որը տարիներ շարունակ լուրջ խնդիր էր հանդիսանում այդ ճանապարհահատվածից օգտվողների համար: Ճանապարհի 24 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը, որն արժե 27 մլն դրամ, իրաանացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Նախատեսվում է նորոգումն ավարտել մինչև տարեվերջ: 4-րդ հրատապ ծրագրի խնայողութուների հաշվին` կհիմնանորոգվի նաև Լեջանի միջոցառումների սրահը: Բանն այն է, որ նշված սրահում որոշակի բարեկարգման աշխատանքներ իրականացվել են, սակայն նախկին շինարարի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերանորոգումը կիսատ է մնացել և ահա, բնակիչների խնդրանքով, նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել:
Բազում համայնքում 3-րդ հարատապ ծրագրով կառուցվում է համայնքային կենտրոն, պետբյուջեից կատարված ներդրումը կազմում է 35 մլն դրամ, սակայն 12 մլն դրամ է ներդրվել նաև համայնքապետարանի միջոցներից, ուստի շինությունը փոքր-ինչ ավելի ընդարձակ կլինի, այստեղ կտեղակայվի նաև մանկապարտեզը: Ա. Նալբանդյանը այս առումով կարևորեց համայնքներում նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20