Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առողջապահական համակարգի առողջացումը գերակա ուղղություն է 02.12.2012
Պետբյուջեից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի գերակա ուղղություններից մեկը առողջապահական համակարգի առողջացումն է: Այդ նպատակով մի շարք բուժհաստատություններ են ներգրավվել ծրագրում: Նոյեմբերի 30-ին մարզպետ Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի և քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ եղավ մարզի մի շարք առողջապահական հիմնարկներում, ուր իրականացվում են շինաշխատանքներ:

Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի այցը Սպիտակ 01.12.2012
Նոյեմբերի 30-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Անգնահատելի նվեր ծննդատներին 28.11.2012
Ստեփանավանի ծննդատանը լույս աշխարհ եկած նորածինների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` նորածնային մահացության կրճատմանն ուղղված ծրագիրը, ընդլայնելով իր աշխարհագրությունը, հասել է նաև Լոռու մարզ` Ստեփանավանի և Սպիտակի ծննդատներ:

Աշնանային զորակոչի առաջադրանքը կկատարվի անվերապահորեն 27.11.2012
Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված 2012 թ. աշնանային զորակոչի ընթացքին: Մասնակցում էին Լոռու մարզպետը, տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզի մի շարք մեծ համայնքների ղեկավարներ, տարածաշրջանային զինկոմներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 26.11.2012
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախևառաջ անդրադարձավ 2013 թվականի համայնքային բյուջեների նախնական քննարկման աշխատանքներին:
Նոյեմբերի 21-ին և 22-ին Լոռու մարզի մի շարք համայնքներում եղան և նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Վանիկ Ասատրյանը: (տեսանյութ)



