Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11.02.2013

Փետրվարի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզպետարանի վարչությունների և բաժիների պետերը ներկայացրին ընթացիկ աշխատանքները, ծագած խնդիրները: Մասնավորապես` ֆինանսական սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները փետրվարի 8-ի դրությամբ: Ըստ նրա, հավաքագրվել է 15,3 մլն սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա փետրվար ամսվա 23,7 տոկոսը, գույքահարկ` նախորդ տարվա` 36,2 տոկոսը, հողի հարկ` նախորդ տարվա փետրվար ամսվա` 14,6 տոկոսը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ 4-րդ հրատապ ծրագրի շրջանակներում տարվող որոշ աշխատանքներ առաջիկայում կվերսկսվեն` կապված բարենպաստ եղնակային պայմանների հետ:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ մարզի մի շարք բուժհաստատություններում կազմակերպվող «Բաց դռների օրերն» անցկացվում են պատշաճ մակարդակով, և բնակչության մասնակցությունը բավարար է: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը մտահոգություն արտահայտեց, որ դպրոցների տնօրենները չեն համագործակցում համայնքների ղեկավարների հետ և պարտուսից դուրս մնացած երեխաների չհիմնավորված տվյալներ են ներկայացնում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին կամ երեխաների փոքր-ինչ զանցառության դեպքում` անմիջապես դիմում ոստիկանությանը` առանց խորամուխ լինելու դեպքերի մանրամասներին: Ըստ նրա, շատ հաճախ բացարձակ անտարբերություն է ցուցաբերվում երեխաների ճակատագրերի նկատմամբ, քանի որ համագործակցությունը շահագրգիռ կառույցների միջև շատ թույլ է կամ իսպառ բացակայում է: Նա տեղեկացրեց, որ խնդրին տեղյակ է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և առաջիկայում լուրջ ուսումնասիրություն կտարվի այդ ուղղությամբ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ կառավարությանն է ներկայացվել 2000 տոննա պարարտանյութի և 1000 տոննա դիզելային վառելիքի պահանջարկ գարնանցանի աշխատանքների համար: Ա. Դարբինյանը հանձնարարեց բաշխման ցուցակները կազմելիս անպայմանորեն հիմնավորել դիզվառելիքի և պարարտանյութի պահանջարկը:
Քննարկվեցին այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36