Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ու Ղ Ե Ր Ձ

19.02.2013

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նրանց թվում մենք՝ լոռեցիներս, հանրապետության պատմության մեջ արձանագրեցինք ևս մեկ կարևորագույն էջ՝ հանրապետության նախագահի ընտրության քաղաքական կարևորագույն իրադարձության կայացումը:
Մենք կարող ենք հպարտությամբ և գոհունակությամբ նշել, որ այս ընտրություններում հաղթեց ժողովուրդը, նրա միասնական կամքն ու ազատ, ժողովրդավարական պայմաններում իր ձայնը տալու և իր համոզմունքի տերը լինելու վճռականությունը:
Հանրապետության համար բախտորոշ այս իրադարձության առիթով ես խորին շնորհակալություն եմ հայտնում իրատես և սթափ գիտակցականություն դրսևորած մեր բոլոր հայրենակիցներին՝ ընտրություններին նրանց ակտիվ մասնակցության և իրենց կամքի ազատ արտահայտման իրավունքից լիարժեքորեն օգտվելու համար:
Խորին շնորհակալություն՝ Լոռու ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, նախագահի թեկնածուների վստահված անձանց և դիտորդներին,իրավապահ կառույցներին,  ընտրությունը լուսաբանած լրագրողներին:
Ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնության քվեով ընտրված Հանրապետության նախագահը սոսկ իրեն ձայն տված ընտրողների նախագահը չէ, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, համայն հայ ժողովրդի ազգային պետականության առաջնորդը և Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, ով անկախության, երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
Ուստի Լոռու մարզի ազգաբնակչության անունից շնորհավորում եմ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանին՝ առաջիկա հինգ տարիներին այդ պատվավոր և պատասխանատու առաքելությունն ստանձնելու համար, համոզված լինելով, որ Ապահով Հայաստանի ծրագիրը մի նոր բարձրագնա աստիճան է լինելու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական, հոգևոր և մշակութային զարգացումների համար:
Արթուր Նալբանդյան
ՀՀ Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36