Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցանիշներն առայժմ գոհացնում են

29.01.2013

Հունվարի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը` իրավիճակը գնահատելով բարվոք: Նրա տեղեկացմամբ հունվարի 25-ի դրությամբ հավաքագրվել է 111 մլն դրամ սեփական եկամուտ, նախորդ տարվա 118 մլն-ի դիմաց: Գույքահարկի հավաքագրումը կազմել է 49 մլն դրամ, որը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 95 տոկոսը, հողի հարկը` 26 մլն 800 հազար, որն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
-Գրանցված ցուցանիշները, սակայն, չպետք է գոհացնեն մեզ, քանզի զգոնություն չցուցաբերելու դեպքում յուրաքանչյուր ամիս կարող է իրավիճակը փոխել: Անհրաժեշտ է ևս մեկ անգամ զգուշացնել համայնքների ղեկավարներին, որ բավարար ցուցանիշներ չապահովելու դեպքում նրանք ցանկացած պահի կարող են զրկվել հրատապ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից,- ասաց Ա. Դարբինյանը:
Քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր՝ ՀՀ նախագահի Լոռու մարզ կատարելիք այցի հետ կապված:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34