Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին զինծառայողներ և բուժաշխատողներ

28.01.2013

Հայոց ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև Լոռու մարզպետարանում: Մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին զինծառայողներին, երկրապահ կամավորական միության անդամներին, արցախյան հերոսամարտում արիություն ցուցաբերած բուժաշխատողներին:
-Հայոց ազգային բանակի օրն այն տոներից է, որը նշվում է աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ հայեր են բնակվում: Հայ ժողովրդի պատմությունը պայքարի պատմություն է: Մեր ազատությունն ու անկախությունը մեզ ոչ ոք չի նվիրել, մենք այն նվաճել ենք արյան գնով և որևէ մեկն իրավունք չունի որոշելու այդ արյան գինը,- իր շնորհավորանքի խոսքում ասաց Ա. Նալբանդյանը:
Նա նշեց, որ Լոռու մարզպետարանի կողմից 1 մլն դրամ է հատկացվել Լոռու մարզի Երկրապահ կամավորական միությանը, որը կբաշխվի միության անդամներին: Մարզպետի կողմից շնորհավորագրերով և նվերներով պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի պետ, Լոռու մարզի ԵԿՄ նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, N զորամասի զինծառայողներ` փոխգնդապետ Մխիթար Ավետիսյանը, մայոր Անդրանիկ Վերանյանը, կապիտան Գուրգեն Մաթևոսյանը, ավագ լեյտենանտ Լեռնիկ Կնյազյանը, ավագ սերժանտ Էդգար Սանթրոսյանը, կրտսեր սերժանտներ Վաչագան Կնյազյանը և Տիգրան Վարդանյանը, շարքայիններ Նարեկ Փափազյանը, Գրիգոր Արուջյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռուբեն Արշակյանը, Թորգոմ Իսահակյանը, Նարեկ Խաչատրյանը, Ղևոնդ Պետրոսյանը: Լոռու մարզի առողջապահական արհեստակցական միության կողմից` դրամական պարգևների և մարզպետի շնորհավորագրերին արժանացան նաև բուժաշխատողներ` «Ալավերդու բժշկական կենտրոնի» բուժքույր Մարինե Խաչատրյանը, վարորդ Գուրգեն Վարդևանյանը և «Վանաձորի բժշկական կենտրոնի» շտապբուժօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը: Որպես զինվորի հայր` անակնկալ էր նախապատրաստվել նաև Ա. Նալբանդյանի համար: Ֆոտոլրագրող Էմիլ Յավրյանը մարզպետին հանձնեց լուսանկարչական ալբոմ` պաշտոնական հանդիպումների ընթացքում կատարված նրա լուսանկարնեով: Մարզպետը զինվորականներին շնորհավորեց նաև հյուրասիրության սեղանների շուրջ:
Հունվարի 28-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53