Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկեց առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 15.02.2012
Փետրվարի 14-ին Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում տրվեց դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի մեկնարկը: Այդն օրը աշակերտները մասնակցեցին հայոց լեզու, ֆիզիկա և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից անցկացվող օլիմպիադաներին:

Վարչապետը ներկայացրեց ՀՀԿ նախընտրական ծրագիրը 13.02.2012
Փետրվարի 11-ին և 12-ին Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հասարակայնությանն ու կուսակիցներին ծանոթացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերին: Մինչ ծրագրային դրույթները ներկայացնելը, նա անդրադարձավ նախորդ 5 տարիների ձեռքբերումներին, նաև իր նկատառումներն արտահայտեց որոշակի ոլորտներում տեղ գտած թերացումների ու դրանց շտկման վերաբերյալ:

Վետերաններն ուշադրության կենտրոնում 08.02.2012
Փետրվարի 7-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով, մարզպետարանում հյուրընկալվեցին պատերազմի և աշխատանքի վետերանների Լոռու մարզային կազմակերպության ներկայացուցիչները:
Թռուցքաժողով 07.02.2012
Մի քանի օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թ. առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաև ՀՀ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականությանն առնչվող խնդիրներ: Արմեն Աշոտյանը, նշել է, որ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծումն ուղղակիորեն պայմանավորված է տեղական մարմինների արդյունավետ աշխատանքով: Նա, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների խնդրի վրա և նշել, որ վիճակագրական տվյալներն այս առումով հստակ ու սպառիչ չեն: Ահա ինչու Լոռու մարզպետի երկուշաբթի օրվա խորհրդակցությանը մարզպետ Ա. Նալբանդյանը առավելապես անդրադարձավ այդ հարցին (դիտեք տեսանյութը):
Հայտարարություն 06.02.2012
Ս/թ փետրվարի 7-ին ժամը 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի 2012թ. անդրանիկ նիստը:

«Լոռվա Ձմեռ -2012» 05.02.2012
Կիրակի օրը Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ -2012» 42-րդ ավանդական մարզատոնահանդեսը, որն այս տարի նվիրված էր Հայկական բանակի 20 ամյակին: Մարզամշակութային միջոցառումն իր շուրջն էր հավաքել հարյուրավոր մեծահասակներ ու մանուկների, հյուրերի տարբեր մարզերից ու համայնքներից որոնք վայելեցին իրենց ակտիվ հանգիստը, մասնակից եղան մասսայական խաղերին ու մրցելույթներին (դիտեք տեսանյութը)։



