Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյանը շնորհավորեց համայնքների կին ղեկավարներին, ավագանու անդամներին

07.03.2013

 

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իր աշխատասենյակում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզի համայնքների կին ղեկավարներին՝ Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանին, Ձյունաշող համայնքի ղեկավար Յանա Գրիգորյանին, Դաշտադեմ համայնքի ղեկավար Մարինե Խռոյանին, Պաղաղբյուր համայնքի ղեկավար Արուսյակ Դումիկյանին, Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանին, Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջևային, ինչպես նաև համայնքների ավագանու կին անդամներին: Մարզպետն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց կանանց դերակատարությունը համայնքային խնդիրների լուծման գործում, նրանց զգալի ներդրումը հասարակական-քաղաքական կյանքում:
-Դուք ձեր ուսերին եք պահում ընտանիքի շենացման, այն խաղաղ ու ապահով օրրան դարձնելու կարևորագույն առաքելությունը, զավակների դաստիարակությունը, հայրենիքի համար պիտանի սերունդ կրթելու պատիվը, շատ այլ կենցաղային հոգսեր: Ողջունելի է, որ այդքանով հանդերձ դուք դեռևս ձեր մեջ ուժ եք գտնում զբաղվելու հասարակական գործունեությամբ, համայնքների խնդիրներով: Ձեր կանացի համառությամբ և մայրական քնքշությամբ օգտակար եք լինում լուծում տալու բազում խնդիրների,- ասաց Ա. Նալբանդյանը:
Նա գոհունակություն հայտնեց հատկապես համայնքների կին ղեկավարներին հետևողական աշխատանքի համար՝ նշելով, որ շատ դեպքերում կին ղեկավարներն ավելի պարտաճանաչ են իրենց գործում, համարձակ՝ իրենց նախաձեռնություններում:
Կանայք իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին մարզպետին ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս լինել «առաջին դիրքերում»: Ա. Նալբանդյանը նվերներ և ծաղկեփնջեր հանձնեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Անակնկալ՝ մարզպետարանի աշխատակազմի կին ներկայացուցիչների համար
Անակնկալ էր նախապատրաստվել նաև մարզպետարանի աշխատակազմի կին աշխատակիցների համար: Նրանց նվիրված միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի դահլիճում՝ հյուրասիրության սեղանների շուրջ: Արթուր Նալբանդյանը շնորհավորեց գործընկերուհիներին, կարևորեց նրանց աշխատանքը, ներդրումը տարածքային կառավարման համակարգում:
-Ձեր ներկայությունն անգամ սթափեցնող է, զգոնություն է հաղորդում տղամարդկանց՝ պարտադրելով ավելի պարտաճանաչ լինել ցանկացած հարցում,- ասաց նա:
Մարզպետարանի աշխատակազմի կին աշխատակիցների համար ևս նվերներ էին նախապատրաստվել:


Լոռու մարզպետի հովանավորությամբ
անվճար վարսահարդարման ծառայություններ՝ մարզկենտրոնում

Մարտի 8-ին հաճելի անակնկալ էր սպասվում բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր հաճախեցին Վանաձորի «Ադանա», «Ջեսիկա», «Փարվանա», «Դիանա», Աղայան 75 հասցեում, «Գուգարք» հյուրանոցում գործող և այլ գեղեցկության սրահներ: Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հովանավորությամբ՝ նշված գեղեցկության սրահներ հաճախած իգական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ 100-ավոր կանայք, սպասարկվեցին անվճար:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դատին հանձնվեց Նարեկ Դուրյանի «Շեղշե լա ֆամ» ներկայացումը
Արդեն երկրորդ տարին է, մարզկենտրոնի բազմաթիվ կանայք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ և «Վալեքս խմբի» ընկերությունների աջակցությամբ, Մարտի 8-ին հնարավորություն են ունենում վայելելու Նարեկ Դուրյանի բեմադրությունները: Այս անգամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դատին հանձնվեց «Շեղշե լա ֆամ» ներկայացումը՝ պարգևելով բազմաթիվ հաճելի պահեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24