Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը առաջնահերթ ուշադրություն

01.03.2013

Փետրվարի 28-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ և ֆիզդաստիարակության ուսուցիչներ:
Մ. Սարգսյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները: Գեներալ-լեյտենանտը նշեց, որ մարզի դպրոցները ռազմագույքով ապահովված են ընդամենը 80 տոկոսով, ինչն, ըստ նրա, չափազանց ցածր ցուցանիշ է:
- Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է դրվի ամենաբարձր հիմքերի վրա, քանի որ մեր հայրենիքը շրջապատված է թշնամիներով, և մեր սերունդները ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի,- ասաց Մ. Սարգսյանը:
Նա դժգոհություն հայտնեց մեկ այլ ցուցանիշից ևս. կատարված ուսումնասիրությունների համաձայն` Լոռու մարզի տարածաշրջաններից զինվորական ուսումնարաններ են դիմում շրջանավարտների ընդամենը 25-40 տոկոսը: Ըստ նրա` զինղեկներն այս առումով անելիքներ ունեն. բացատրական աշխատանքներն առավել ինտենսիվ պետք է կատարվեն դպրոցահասակ երեխաների շրջանում: Ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնելու համար Մ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ ոստիկանապետի պատվոգրերով պարգևատրեց մի խումբ ուսուցիչների և տնօրենների: ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց Մինաս Սայադյանը: Լրագրողները ևս արժանացան խրախուսանքի` ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները լավագույնս լուսաբանելու համար: Մի խումբ զինղեկներ պարգևատրվեցին նաև Լոռու մարզպետի շնորհակալագրերով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17