Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը 28.02.2013
Փետրվարի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, դպրոցների, առողջապահական հիմնարկների տնօրեններ, պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր` Լոռու մարզպետի 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Մինչ հաշվետվությանը ներկայացնելը ցուցադրվեց նախորդ տարվա ընթացքում մարզում տարբեր բնագավառներում կատարված աշխատանքների մասին պատմող ՙՖորտունա՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը:(Տեսանյութ)

Հաստատվեցին 2013 թ. տարեկան միջոցառումները 27.02.2013
Փետրվարի 26-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը:
Ոչ՛ աղտեղությանը 26.02.2013
Դարպաս համայնքի և Վանաձորի վարչական տարածքների հատման կետում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, «Դարպասի ճալա» կոչվող տարածքը վերածվել է ապօրինի աղբավայրի. այս մասին ահազանգում են Դարպաս համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը: Դիմելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին` նրանք խնդրել են հարցին լուծում տալ: Մարզպետն անմիջապես արձագանքել է բնակչության մտահոգությանը: Փետրվարի 25-ին նա հրավիրել էր խորհրդակցություն` շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Ոչ մի պատճառաբանություն՝ հարկերի հավաքագրման առումով 25.02.2013
Փետրվարի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
1. Ամփոփ տեղեկատվություն հանձնաժողովի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին: /Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/ 2. Տեղեկատվության տրամադրում մարզի զբաղվածության կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող աշխատանքների և գործատուների հետ համագործակցության մասին: /Զեկ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի > Վանաձորի մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյան/ 3. Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: /Զեկ.` ՀՈՒԱ ազգային Հանձնաժողովի անդամ, > ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան, «Սեյվ դը չիլդրեն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջինա Սարկիզովա/ 4. Հանձնաժողովի անդամ ունեցող կազմակերպությունների /մարզային գրադարան, ՀԿ-ներ, հիմնադրամ/ կողմից 2012թ. ընթացքում կատարված աշխատանքների վեր
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 23.02.2013
Որոշ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում առավոտից շրջանառվում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պաշտոնից արդեն հրաժարական է տվել: Մինչդեռ այդ հարցը կքննարկվի առաջիկայում:



