Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը եղավ Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում

16.07.2013

Հուլիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Մարզի ղեկավարը ծանոթացավ աշակերտների փոխանակման ծրագրի շրջանակներում այստեղ իրենց ամառային հանգիստն անցկացնող ֆրասիացի աշակերտների առօրյային, ինչպես նաև «Քրոնոմետ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հաստատությունում իրականացված շինարարական աշխատանքներին:
Սկսած 1993թ.-ից նշված հաստատությունը բարեկամական կապեր է հաստատել Ֆրանսիայի հանրապետության Պա դը Կալե նահանգի Բապոմ քաղաքի «Մանուկների տուն» կրթության և խնամքի հաստատության հետ: Արդեն 20 տարի աշակերտների փոխանակման, ինչպես նաև մի շարք այլ բազմաբնույթ համատեղ ծրագրեր են իրականացվում, մասնավորապես՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող հեծանվարշավ: Վերջինիս մասնակցում են հեծանվորդներ Ֆրանսիայի հյուսիսային շրջաններից, Վանաձորից և Երևանից: Ի դեպ, նախորդ տարի հեծանվարշավի կազմակերպմանն զգալի աջակցություն էր ցուցաբերել նաև Լոռու մարզպետը:
Այս տարի աշակերտների փոխանակման ծրագրի շրջանակներում Բապոմ քաղաքի «Մանուկների տուն» կրթության և խնամքի հաստատությունից 15-18 տարեկան 9 պատանիներ և աղջիկներ ու 3 մանկավարժներ են հյուրընկալվել Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Նրանք վանաձորցի իրենց հասակակիցների հետ ամառային երկշաբաթյա հանգիստ են անցկացնում այստեղ: Տնօրենի հավաստմամբ, սաների առօրյան բավականին հագեցած է անցնում. կազմակերպվում են էքսկուրսիաներ, մշակութային միջոցառումներ:
Մարզի ղեկավարի կողմից ֆրանսիացի հյուրերին նվիրաբերվեցին Լոռու մարզի խորհրդանիշով շապիկներ, հուշանվերներ:
Ա. Նալբանդյանը ծանոթացավ նաև հիմնադրամի միջոցներով կատարված աշխատանքներին: Ապրիլ-հունիս ամիսներին 12 մլն դրամի շրջանակներում ամբողջովին հիմնանորոգվել են խնամքի հաստատության սանհանգույցները, լոգարանները, առաջին հարկի միջանցքի և ճաշարանի հատակը: Հիմնադրամը նմանատիպ ծրագրեր է իրականացնում հանրապետության տարբեր մարզերում՝ աջակցելով երեխաների խնամքով և դաստիարակությամբ զբաղվող հաստատություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59