Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը խնդրում և պարտադրում է մարզի բնակչությանը ուշադիր լինել

15.07.2013

Վերջին օրերին, ինչպես հայտնի է, Հարավկովկասյան երկաթուղու Ախթալա-Հաղպատ, Քոբեր-Սանահին գծամասերում, Արջուտի մոտակայքում արտակարգ դեպքեր են գրանցվել: Երևան-Բաթում, Բաթում-Երևան գնացքները բախվել են երկաթուղային գծերի վրա հայտնված խոշոր եղջերավորների: Ու չնայած բազմաթիվ զգուշացումներին, մարզի բնակչությունը դարձյալ զգոնություն չի ցուցաբերում՝ խոշոր և մանր եղջերավոր անասուններին առանց հսկողության թողնելով երկաթգծի տարածքում: Խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Այդ մտահոգությամբ, մարզպետի հանձնարարականով, մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հուլիսի 13-ին Լոռու մարզպետարանում մամլո ասուլիս էր հրավիրել Հարավկովկասյան երկաթուղու Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենի տեղակալ Սերյոժա Մկրտչյանի հետ:՝
Ս. Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու սպասարկման գծանցերում տեղի է ունեցել մեքենաների վրաերթի 3 դեպք, մարդկանց վրա՝ 6 դեպք, անասունների վրա՝ 12, վրաերթը կանխելու նպատակով գնացքի կտրուկ արգելակման 8 դեպք: Այս ամենի հետևանքով ընկերությունը ֆինանսական զգալի վնասեր է կրել: Ս. Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ գծերի զանգվածային վերանորոգումից հետո գնացքների արագությունները բարձրացել են: 80 կմ/ժ արագության դեպքում մեքենավարն արգելակել չի կարող: Կտրուկ արգելակումն այս դեպքում ապարդյուն կարող է լինել, բացի այդ, կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, դժբախտ պատահարների:
-Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը խնդրում և պարտադրում է մարզի բնակչությանը լինել ուշադիր, խոշոր և մանր եղջերավոր անասուններին չարածեցնել երկաթգծի տարածքում, երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում,- ասաց նա՝ տեղեկացնելով նաև, որ երկաթուղային ընկերությանը հասցված վնասը ենթակա է հատուցման ամբողջ ծավալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29