Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից պատվոգիր հանձնվեց Փիթեր Սուրյանին

17.07.2013

Հուլիսի 16-ին Լոռու մարզային գրադարանում Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը լոռեցի գրողների և մտավորականների համար կազմակերպել էր հանդիպում ամերիկահայ անվանի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի և ամերիկահայ ճանաչված, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ, խմբագիր Արամ Արքունի հետ:
Հյուրերը Հայաստան էին այցելել օրերս Ծաղկաձորի «Գրողների տանը» կայացած օտարագիր հայ գրողների համաժողովի շրջանակներում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Նա հեղինակին նորանոր հաջողություններ մաղթելով՝ հանձնեց Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի պատվոգիրը` ԱՄՆ-ի սփյուռքահայ գաղութում ազգային արժեքների պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ամերիկահայ հանրությանը հայկական ինքնության դրսևորումները բարձրարվեստ ներկայացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59