Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքնայի խորհրդակցության թեման մարզի խնդիրներն էին

15.07.2013

Հուլիսի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի հետ: Մարզի ղեկավարն անդրադարձավ քաղաքացիների ընդունելության կարգին: Նա մեկ անգամ ևս հորդորեց հնարավորության դեպքում քաղաքացիներին հուզող հարցերին լուծում տալ անհետաձգելիորեն, տեղում կամ ուղղորդել համապատասխան կառույց: Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետարանի Տի և ՀԳՄ վարչությանը հանձնարարեց զգուշացնել համայնքների ղեկավարներին քաղաքացիներին անհիմն կերպով չուղղորդել մարզպետարան, այն դեպքում, երբ բնակիչների կողմից հարուցվող խնդիրները համայնքապետարանների կամ վերջիններիս ենթակա կառույցների լուծման շրջանակներում է:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հուլիսի 13-ի դրությամբ: Հավաքագրվել է 31 մլն դրամ սեփական եկամուտ, 18,1 մլն գույքահարկ և 14,3 մլն հողի հարկ: Մարզպետը հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանք տանել համայքների ղեկավարների հետ հավաքագրման տեմպերը չթուլացնելու համար:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզի ղեկավարը հանձնարարեց պետական աջակցությամբ մարզի համայնքներին տրվելիք դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի բաշխման ցուցակները կազմել հիմնավորելով պահանջարկը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ հուլիսի 15-ից Թումանյանի տարածաշրջանից մեկնարկում է «Լույս հայի աչքերին» ակցիան, որի շրջանակներում կկատարվեն աչքի անվճար հետազոտություններ, վիրահատություններ՝ սոցիալապես անապահով խմբերի համար: Շրջիկ մեքենան կլինի մարզի բոլոր տարածաշրջաններում: Այս մասին մարզի բնակչությունը իրազեկվել է զանգվածային լրատվամիջոցներով: Բացի այդ բոլոր առողջապահական հիմնարկնեում փակցվել են տեղեկատվական պաստառներ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը զեկուցեց պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող չորրորդ հրատապ ծրագրի ընթացքի մասին: Ըստ նրա, ծրագրի կատարողականը կազմել է 91 տոկոս, ֆինանսավորումը՝ 83,3 տոկոս: Բացառությամբ Գոգարանի հանդիսությունների սրահի, Կաթնաջրի մանկապարտեզի, Հագվու համայնքային կենտրոնի և ամբուլատորիայի, որոնց աշխատանքները կավարտվեն առաջիկայում, չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված մյուս աշխատանքներն ավարտված են: Ինչ վերաբերում է 5-րդ հրատապով Վանաձորի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանն և եզրաքարերի տեղադրմանը, ապա զգալի աշխատանքներն արդեն իսկ կատարված են: Դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի վերջ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ մարզը հանրապետական մի շարք մրցաշարերում տարբեր մարզաձևերից հաջողություններ է արձանագրել: Առաջիկայում մարզիկներից մի քանիսը կպարգևատրվեն Լոռու մարզպետի կողմից:
Ա. Նալբանդյանը նշեց, որ առաջիկա ամիսներին մի շարք միջոցառումներ են նախատեսվում՝ հանձնարարելով իրականացնել կազմակերպական աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53