Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արթուր Նալբանդյան. ՙԱմենապարտաճանաչ հարկատուները միայն նպաստառուներն ու կենսաթոշակառուներ են՚ 26.03.2013
Մարտի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Ծառատունկ Լոռու մարզպետարանի դիմացի պուրակում 25.03.2013
Եվրամիության կողմից իրականացվող “Թափոնների կառավարում – ԵՀԳԳ` Արևելք” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում անցած մի քանի տարում մի շարք բնապահպանական միջոցառումներ են իրականացվել Լոռու մարզում:

Աջակցություն երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը 24.03.2013
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անց կկացվի Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:

Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն 23.03.2013
Ֆրանսիայի Ռհոն Ալպեր շրջանի քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի և Հայաստանի համայնքների միության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն: Ծրագրի բուն նպատակը Ստեփանավան քաղաքում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացումն է:
2000-2013 թթ. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն են դիմել 2500 ապաստան հայցողներ 22.03.2013
Մարտի 20-ին Լոռու մարզպետարանում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ, Լոռու մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաների, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր սեմինար`«Միգրացիա. զարգացումներ և մարտահրավերներ» թեմայով:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միտումով 21.03.2013
Մարտի 19-ին «Թուֆենկյան Հոսփիթալիթի» հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվել էր քննարկում «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը Լոռու մարզում» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում և նպատակն է՝ վեր հանել ոլորտում առկա խնդիրները, կատարել բացահայտումներ: Հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մարզերում: Արդյունքում՝ բնապահպանության բնագավառում առկա կոռուպցիոն երևույթները կներկայացվեն ամբողջական տեսքով և շահագրգիռ կազմակերպությունները վստահ են, որ դրանք լուծում կստանան պատկան մարմինների աջակցությամբ:



