Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքնայի խորհրդակցություն

05.08.2013

Օգոստոսի 5-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դրաբինյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները յոթ ամսվա կտրվածքով: Նա գոհունակությամբ նշեց, բացառությամբ հողի հարկի, մյուսա հարկատեսակների գծով հավաքագրման ցուցանիշները գոհացուցիչ են: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 92,5 տոկոս (աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 113,7 տոկոս), գույքահարկի կատարողականը կազմել է 99 տոկոս (աճը՝ 113,7 տոկոս), հողի հարկի հավաքագրման կատարողականը պլանի դիմաց՝ 84,9 տոկոս է (աճը՝ 121,4 տոկոս): Ցածր ցուցանիշներ են արձանագրվել հատկապես Տաշիրի և Թումանյանի տարածաշրջաններում: Նախորդ տարվա նկատմամբ աճ չի ապահովել 34 համայնք: Ա. Դարբինյանը փոխմարզպետներին, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ վարչությունների պատասխանատուներին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել հավաքագրման տեմպերը չթուլացնելու համար:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի տեղեկացմամբ հուլիսի 15-ից մարզում մեկնարկած «Լույս հայի աչքերի» ակցիան շարունակվում է, որի շրջանակներում կատարվում են աչքի անվճար հետազոտություններ, վիրահատություններ սոցիալապես անապահով խմբերի համար: Շրջիկ մեքենան այժմ Ստեփանավանի տարածաշրջանում է:
Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 4-ին Ստեփանավանի «Լիարժեք կյանք» հկ-ի կողմից կազմակերպվել էր «Ամառային ներառական ճամբար»-ի բացման հանդիսություն, որին մասնակցություն են ունեցել մարզպետարանի ներկայացուցիչները:
Արդեն 4-րդ տարին է, ինչ «Լիարժեք կյանք» հկ-ն կազմակերպում է ամառային ճամբարներ հաշմանդամություն ունեցող և առողջական խնդիրներ չունեցող երեխաների համար՝ նպաստելով ներառական հասարակության գաղափարի արմատավորմանը: Այս տարի ճամբարը կանցկացվի 3 հերթափոխով և կտևի օգոստոսի 4-ից 27-ը: Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` ընդհանուր թվով 150 երեխաներ, որոնցից 98-ը` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից: 1-ին հերթափոխում ճամբարում կհանգստանան շուրջ 40 ճամբարականներ:
Ճամբարի վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ -Հայաստան բանկի աջակցությամբ: Ա. Դարբինյանը ողջունելի համարեց հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությունը:
Քննարկվեցին նաև կրթության, քաղաքաշինության այլ ոլորտներին առնչվող ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53