Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ

05.08.2013

Օգոստոսի 2-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանը նախ այցելեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Ջրագիծը կառուցվել է երկու փուլով` առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով հատկացվել է 56 մլն դրամ: Հետագայում նախատեսվում է ջրագծի հնարավորություններն օգտագործել հարևան երկու համայնքները ևս խմելու ջրով ապահովելու համար:
Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով հատկացվել էր 6 մլն դրամ:
Սարչապետ համայնքում Ա.Գևորգյանը ծանոթացավ պետական միջոցներով կատարված աշխատանքներին: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև մանկապարտեզը, ծրագրի երրորդ և չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովվել է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված 5 մլն դրամ սուբվենցիայով մանկապարտեզը կահավորվել է նոր գույքով:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց շենքային պայմաններից: Նա նշեց, որ ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման համար նախատեսվող պետական միջոցներով, այնպես էլ այլ ծրագրերով արվում է հնարավորինը` համայնքները կրթական բարեկարգ հաստատություններով ապահովելու համար:
Ա.Գևորգյանը ծանոթացավ նաև Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային հիմնանորոգված ճանապարհի աշխատանքներին: Հիմնանորոգումն իրականացվել է պետբյուջեից հատկացված 157 մլն դրամի շրջանակներում:
Լեռնահովիտ համայնքում փոխվարչապետը եղավ նորակառույց համայնքային կենտրոնում: Կենտրոնի հին շենքը հիմնովին քանդվել էր երկրաշարժի հետևանքով ու մինչ օրս համայնքապետարանը գործում էր տնակային պայմաններում: Համայնքային կենտրոնի նոր շենքը նույնպես կառուցվել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով: Այդ նպատակով հատկացվել է 40 մլն դրամ:
Փոխվարչապետը և Լոռու մարզպետը հանդիպումներ ունեցավ նաև համայնքների բնակիչների հետ, ականջալուր դարձան նրանց կողմից բարձրացվող խնդիրներին: Հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը և գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, խմելու ջրի խնդիրներին: Առաջադրվող հարցերին փոխվարչապետը և մարզի ղեկավարը տվեցին սպառիչ պատասխաններ՝ նշելով, որ համայքներում առկա հիմնախնդիրներին պետական աջակցությամբ լուծում է տրվում ըստ առաջնահերթության:
Ա. Գևորգյանը Տաշիրի և Ստեփանավանի քաղաքապետերի հետ քննարկեց նաև նշված քաղաքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, համայնքի ղեկավարների կողմից ներկայացվեցին առկա հիմախնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36