Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը

15.08.2013

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացնում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության մշակում:
Օգոստոսի 14-ին ծրագրի ներկայացման նպատակով Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվել էր հանրային քննարկում: Մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Քաղաքաշինության նախարարության կոմունալ տնտեսության բաժնի պետ Սամվել Սրապյանը, Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Դարբինյանը, KFW բանկի «Վանաձորի թափոնների կառավարման ծրագրի» ղեկավարի տեղակալ Սուրեն Գյուրջինյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի բնապահպանական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Գևորգ Վարդանյանը, Ասիական բանկի «Մշտական առաքելություն Հայաստանում» ծրագրի համակարգող Արեգ Բարսեղյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, հկ-ների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ա. Գիլոյանը ներակայացրեց ՀՀ կառավարության կողմից Ասիական զարգացման բանկի հետ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակը: Նա նշեց, որ կառավարության նպատակն է՝ հանրապետության ողջ տարածքում աղբավայրերի ռեգիոնալ կառավարում իրականացնել: Անդրադարձավ նաև KFW գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Վանաձորում և հարակից համայնքներում կոշտ թափոնների կառավարման նպատակով մշակված ծրագրին:
Ս. Սրապյանը համառոտ ներկայացրեց Քովի (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության խորհրդատուների թիմի կողմից մշակված «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» միջանկյալ հաշվետվությունը: Նա նշեց, որ Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության մշակումը ժամանակի հրամայականն է: 2004-ից սկսած՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, հայեցակարգ է մշակվել, ծրագրեր են կազմվել Արարատի, Վայոց Ձորի, Շիրակի և Լոռու մարզերի համար:
-Նոր ծրագիրը մշակվել է անհրաժեշտությունից ելնելով: Դրա իրագործումը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Առանց դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվելիք վարկային միջոցների, ծրագիրն անհնար կլինի իրագործել,- ասաց Ս. Սրապյանը:
Վանաձորի և հարակից գյուղերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով արդեն շուրջ երկու տարի՝ աշխատանքներ են իրականացվում գերմանական KFW բանկի հետ: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս նպաստել են ընդհանուր ռազմավարության մշակման անհարժեշտությանը հանրապետության ամբողջ տարածքի համար: Խորհրդատու կազմակերության ներկայացմամբ՝ բարեփոխումների իրականացման նպատակով անհրաժեշտություն կառաջանա բարձրացնել աղբի վարձավճարները 1.5-ից 2 անգամ, փոխարենը անհամեմատ կբարելավվի սպասարկան որակը: Ընդ որում, նախատեսվում է տարբերակված մոտեցումներ ցուցաբերել առևտրային և հանրային սեկտորների նկատմամբ:
Սուրեն Գյուրջինյանը ներկայացրեց KFW գերմանական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Վանաձորի և հարակից գյուղական համայնքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի ստեղծման նպատակով իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման տեխնիկատնտեսական հիմնավորում, Վանաձոր, Հայասատան» հայեցակարգային հաշվետվությունը: Նա նշեց, որ փետրվարին Վանաձորում կայացած աշխատաժողովի ժամանակ ներկայացված կոշտ թափոնների կառավարման հայեցակարգը փոքր-ինչ փոփոխություներ է կրել, քանի որ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հանձնարարականի համաձայն այն չպետք է հակասի Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկավող ծրագրին: Վերջինիս հիման վրա, կոշտ թափոնների կառավարման հայեցակարգը դիտարկվում է ոչ միայն Վանաձորի և նրան հարակից գյուղերի, այլ ամբողջ մարզի և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի համար:
Վաչե Տերտերյանի հավաստմամբ առաջարկվող ծրագրերից կընտրվեն ամնենաօպտիմալ տարբերակները:
Վանաձորի քաղաքապետի կարծիքով աղբահանության իրականացման ուղղությամբ մեկ ընդհանուր համակարգված մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, իսկ վերջինիս իրագործման համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհարժեշտ: Ուստի վարձավճարների ավելացումը պարզապես անհարժեշտություն է:
Լոռու փոխմարզպետը ևս ողջունեց թափոնների կառավարման ոլորտում նախատեսվող բարեփոխումները՝ նշելով, որ բարձրակարգ սպասարկումը բնականաբար կենթադրի սակագների բարձրացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59