Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության արդյունքները

05.08.2013

Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադպրոցի մարզասրահում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության 18-րդ միջազգային մրցաշարը։ Մասնակցելու նպատակով մարզկենտրոն էին ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Վրաստանի ուժեղագույն ըմբիշները, ինչպես նաև մարզիկներ հանրապետության տարբեր քաղաքներից։ Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Ստեփան Սարգսյանը, անվանի այլ մարզաշխատողներ։ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետի անունից հուշանվերներ հանձնեց վանաձորցի մարզիկներ Տիգրան Կիրակոսյանին, Շամիր Աթյանին և Արեն Ալեքյանին, նրանց մարզիչներին՝ մարզի մարզական պատիվը բարձր պահելու և միջազգային մրցասպարեզներում հաջող մրցելույթների համար։ Մրցաշարն անցավ հետաքրքիր և դիտարժան պայքարում։ Վանաձորցի մարզիկներից 55 և 66 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան Օհան Գիքինյանը և Նարեկ Սիրունյանը։ Վանաձորցի մրցանակակիրներին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը քաղաքապետարանի կողմից հուշանվերներ հանձնեց։ Մարզիչներ Արամ Խանզադյանի և Ժորա Հովհաննիսյանի սաները, ինչպես նաև քաշային տարբեր կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները Ստ. Սարգսյանի կողմից արժանացան պատվոգրերի, հուշանվերների և դրամական պարգևների։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22