Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը

16.08.2013

2012 թ.-ի հուլիսի 23-ից «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ տարածքում պահպանելու և վերականգնելու պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, հուշարձան և մահարձան կոթողներ, խաչքարեր, կամուրջներ, ամրոցներ և աղբյուրներ: Վերականգնման գործընթացին օժանդակելու համար նկարիչների միության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև այս տարվա ապրիլի 4-ին վավերացված համաձայնագրի համաձայն` նկարիչները գեղանկարներ և այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին` դրանց վաճառքը կազմակերպելու և հասույթը, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, մշակութային արժեքների վերականգնմանն ուղղելու համար: Հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում օգոստոսի 15-ին հանդիպում էր կազմակերպվել Վանաձորի կերպարվեստի թանգարանում, որին մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիմնադրամին աշխատանքներ էին նվիրաբերել գեղանկարիչներ Փափագ Ալոյանը, Անատոլի Ավետյանը, Հայկուհի Ավագյանը, Վազգեն Բադալյանը, Կարինե Գլոյանը, Սամվել Խառատյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռոբերտ Հեքիմյանը, Վազգեն Ղաբուզյանը, Արա Ղևոնդյանը, Արմեն Միկոյանը, Արտակ Մկրտչյանը, Արամ Նազարյանը, Ռաֆայել Ջավախյանը, Արմեն Վահրամյանը, Հենրիկ և Սարգիս Գարուկյան եղբայրները:
-Նման միջոցառումները շատ եմ կարևորում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պետությունն ու եկեղեցին հնարավորություն չունեն միանգամից վերականգնել պատմամշակութային արժեքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Վստահ եմ, որ նման ակցիա կկազմակերպվի նաև Օձուն համայնքում: Ամեն ինչ անելու ենք աշխարհագրությունը մեծացնելու համար,- ասաց Արթուր Նալբանդյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36