Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրաձայնվեցին հաշմանդամներին ուղղված մի շարք խնդիրներ 08.11.2013
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստն անցկացվեց Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Քաղաքացիների ընդունելություն 07.11.2013
Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետարանի դահլիճում քաղաքացիների ընդունելություն էր, որն անցկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Վալերի Անտոնյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը, ովքեր մասնակցեցին քաղաքացիների հարցադրումների քննարկմանը:
Գարգառ համայնքը նախակրթարան ունենցավ 06.11.2013
Նոյեմբերի 5-ին Գարգառ համայնքում հանդիսավորությամբ բացվեց նախակրթարանի նոր շենքը: Շուրջ 2 տարի տևած շինարարական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին և 25 տարվա ընդմիջումից հետո համայնքը գյուղի 25-30 փոքրիկներին կրկին նախադպրոցական կրթություն տալու հնարավորություն ունեցավ:
Գյուլագարակի դպրոցում տոնական տրամադրություն էր 06.11.2013
Նոյեմբերի 6-ին Գյուլագարակի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր. նշվում էր նորակառույց մասնաշենքում դպրոցի գործունեության 20-ամյակը, թեև կրթօջախն արդեն շուրջ 120 տարվա պատմություն ունի:
Գնահատանք՝ Գոգարանի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Սերոբյանին 05.11.2013
Հոկտեմբերի 20-ին, Դսեղում, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին ընդառաջ կազմակերպված հանդիսության ժամանակ, Թումանայական պոեզիայի փայլուն իմացությամբ աչքի ընկան Գոգարանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներակայացրին բանաստեղծի քառյակներից, բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից՝ արժանանալով ներկաների՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և հյուրերի գովեստի խոսքերին:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոն 05.11.2013
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը» նվիրվում է Արցախյան ազատամարտի 25-ամյակին ու կրում է «Լեզու և հայրենիք» խորագիրը: