Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուլիսի 30-ին անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նիստին ներկա էին աշխատանքային խմբի անդամները և մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և շնորհակալութուն հայտնելով նիստին ներկա գտնվելու համար՝ Արամ Ղազարյանը նշեց, որ կարևորում է հասարակական կազմակերությունների և քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը մարզի զարգացման գործում, և ակնկալում է նրանց ակտիվ գործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի հետ:

Անցկացվեց Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը 31.07.2024
Հուլիսի 31-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման 2024 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները ներկայացրեց Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը: Մարզի համայնքների բյուջեներով՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի նախատեսված եկամուտներն ապահովվել են 67.6%-ով (նախատեսված 11 միլիարդ 774 միլիոն 665.6 հազար դրամ կիսամյակային մուտքերի դիմաց հավաքագրվել է 7 միլիարդ 959 միլիոն 428.9 հազար դրամ):

Բացվել էր Անի Հակոբյանի անհատական ցուցահանդեսը 29.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 27-ին ներկա է գտնվել Վանաձորի համայնքապետարանի կողմից Սայաթ-Նովայի անվան այգում կազմակերպված «Վանաձորյան գույներ 2024» խորագրով նկարչական բացօթյա ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված էին նկարչուհի Անի Հակոբյանի աշխատանքները: Մարզի ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված գեղարվեստական աշխատանքներին, զրուցել նկարչուհու հետ, բարձր գնահատել Անի Հակոբյանի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնել արվեստագետին և մաղթել նորանոր ձեռքբերումներ:

Մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը 29.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պաշտոնատար անձանց հետ ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը: Արամ Ղազարյանը համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, քաղաքացիներին՝ մաղթելով համայնքին շարունակական զարգացում, բնակիչներին՝ բարօրություն և բարեկեցություն:

Հուլիսի 26-ին Լոռու մարզպետարանում Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի, Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Փամբակ, Թումանյան համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց քննարկում՝ ՀՀ կառավարության «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի շուրջ:

Քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է 24.07.2024
Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում շարունակվում է քաղաքացիների դիմումների ընդունումը։ Գործընթացի կազմակերպմանն աջակցում են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի մասնագետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 04․07․2024 թ․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն շահառուների (ֆիզիկական անձանց) փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում, Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, Տաշիրի, Գյուլագարակի և Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերն իրականացնում են դիմումների ընդունում: Դիումների ընդունումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։