Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի պատվոգրով է պարգևատրվել ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարեն Ղարաքեշիշյանը

04.02.2025

Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում փետրվարի 3-ին կայացել է Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարեն Կարլենի Ղարաքեշիշյանի 65-ամյա տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո:

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, մտավորականներ, հյուրեր:

Կարեն Ղարաքեշիշյանը ողջ կյանքը նվիրել է մանկավարժական գործունեությանը, արժանացել վաստակավոր մանկավարժի բարձր կոչմանը, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալի, տասնյակ պատվոգրերի և շնորհակալագրերի, կրթել հազարավոր սաներ:

Երեկոյի ընթացքում ներկայացվել է վաստակավոր մանկավարժի անցած ուղին, միջոցառումն ուղեկցվել է մշակութային կատարումներով, հոբելյարին նվիրված գնահատանքի խոսքերով:
Ա. Մատինյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից տարեդարձի և մանկավարժական երկարամյա գործունեության առթիվ շնորհավորել է Կարեն Ղարաքեշիշյանին, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ:

Ա. Մատինյանը Լոռու մարզպետի կողմից նաև պատվոգիր և նվեր է հանձնել «Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանին՝ կրթության բնագավառում բազմամյա գործունեության, կրթական համակարգում ներդրած մեծ ջանքերի, մանկավարժի կոչմանը հավատարիմ՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Կ. Ղարաքեշիշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և գնահատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-10 17:21:51