Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց տարեմուտյան հանդեսի

24.12.2015

Դեկտեմբերի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ ներկա գտնվեց Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ամանորյա տոնական հանդեսին: Երեխաները ուրախ երգ ու պարով, ասմունքով ողջունեցին մարզի ղեկավարին ու հյուրերին: Թատերականացված տեսարաններով, տոնական կատարումներով նրանք բարի գալուստ մաղթեցին 2016 թվականին՝ ավանդույթի համաձայն բեմ հրավիրով Ձմեռ պապին ու Ձյունանուշին:

Մարզպետ Ա. Նալբանդյանն իր հերթին շնորհավորեց երեխաներին ու մանկավարժներին` մաղթելով անամպ երկինք, խաղաղություն ու բարեկեցություն ընտանիքներում: Նա մանուկներին ` մեր երկրի  վաղվա տերերին ու շենացնողներին հորդորեց լավ սովորել: Մարզի ղեկավարի կողմից փոքրիկներին հանձնվեցին ամանորյա նվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06