Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը էներգետիկների տոնի առթիվ

22.12.2015

Հարգելի էներգետիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ:

Հաճելի զուգադիպությամբ Ձեր տոնը նշվում է Ամանորի նախաշեմին, երբ մեր բնակավայրերն ու բնակարանները ողողվում են տոնական լույսերով:

Այս տարի Հայաստանի էներգետիկները տոնում են երկրի էներգահամակարգի  112-ամյակը: Դա բազում դժվարություններով ու բազում հաջողություններով  ճանապարհ է, որի ամեն քայլը դուք և ձեր նախորդները անցել  եք մասնագիտական խոր գիտելիքների ներդրմամբ ու նվիրական աշխատանքով:

Մեր՝ լոռեցիներիս համար, Ձեր աշխատանքային երթը սկսվել է Ձորագեսի պատմական կառուցմամբ, որի շահագործումից հետո, մինչև հիմա, Լոռու ձորերից անպակաս է ձեր տված լույսն ու ջերմությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ անվտանգ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06