Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԼՈՌԵՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ 20.05.2014
Մայիսյան տոների նախօրյակին Երևանում անցկացվեց Խուլերի ՀՀ մարզական ընտանիքների «Ուրախ մեկնարկներ» մրցաշարը, որին մասնակցեցին մայրաքաղաքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերի մարզական ընտանիքները:
Աշխատանքային խորհրդակցություն 19.05.2014
Մայիսի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մկրտություն ստացավ 70 երեխա 19.05.2014
Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնի նախաձեռնությամբ, կենտրոնի շահառու 70 երեխաներ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գուգարաց թեմի հոգևոր հայրերի օրհնությամբ մկրտություն ստացան 26 կնքահայրերի բարերարությամբ և կնքահայրությամբ:
Լոռու մարզի «Թանգարանային գիշերը»՝ մինչև կեսգիշեր 19.05.2014
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մարզպետարանների ու համայնքապետարանների աջակցությամբ ու մասնակցությամբ կազմակերպվող «Թանգարանների միջազգային օրվան» նվիրված միջոցառումներն այս տարի ևս անցկացվեցին պատշաճ մակարդակով:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը հանդիպեցին մարզի ղեկավարի հետ 16.05.2014
Ֆրանսիայի ՊԱԿԱ շրջանից չորս ընտանիք՝ ՊԱԿԱ-ում Լոռու մարզպետի ներկայացուցիչ Օհան Հեքիմյանը, Էքս-ան-Պրովանս համալսարանի պրոֆեսոր, մաթեմատիկոս Սերժ Նազարյանը, գործարար Ժորժ Իսրայելյանը և իրավաբան Ժան Մարկ Ֆայելը՝ տիկնանց հետ, տուրիստական այցով Լոռու մարզում էին: Նրանք հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ ներկայացնելով իրենց նախաձեռնությամբ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Հանդիպմանը մասնակցեցին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և «Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում»
Թանգարանային գիշեր 16.05.2014
2014 թ. մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին, արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ»: Լոռու մարզում ևս կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնց ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ցանկից: