Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում

11.07.2016

Հուլիսի 9-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում տեղի ունեցավ «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հայկական ավանդույթներին և ծիսակատարություններին նվիրված «Վարդավառ» հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցում էին մարզի քաղաքային և գյուղական համայնքներից պարային համույթներ, թատերախմբեր, անհատ կատարողներ: Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի թատերախումբը Սևակ Սարգսյանի գլխավորությամբ ներկայացրեց ծիսական արարողությունը՝ համապատասխան խոսքով, երգ-պարերով, պայծառակերպության տոնի թատերականացված մասով, որից հետո ազգագրական ժողովրդական պար-երգերով հանդես եկան Վանաձորի «Տաթև» պարային համույթը (գեղ. ղեկ. Ֆլորա Ասոյան), Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան պարի խումբը (ղեկ. Ստելլա Չատինյան), Հայորդաց տան «Շողակն» մանկական երգչախումբը (գեղ. ղեկ. Աննա Իսրայելյան), «Հորովել» մանկապատանեկան պարային համույթը (գեղ. ղեկ.` Արմենուհի Դիլանյան), «Փայլող աստղեր» մանկական պարային խումբը (գեղ. ղեկ.՝ Ծովինար Դավթյան), Ալավերդու «Հրաշամանուկներ» պարային խումբը (գեղ.՝ ղեկ. Անի Շախպազյան), Սպիտակի մշակույթի տան «Վերածնունդ» պարային խումբը և անհատ կատարողները (ղեկավարներ՝ Ինգա Մարտիրոսյան, Անուշ Աբրահամյան), Տաշիրի արտադպրոցական կենտրոնի մանկապատանեկան պարային համույթը (գեղ.ղեկ.՝ Լևոն Աբրահամյան), Մեծավան համայնքի մանկապատանեկան պարային համույթը (գեղ. ղեկ.՝ Ռուբեն Աբրահամյան), Ստեփանավանի «Անի» պարային համույթը (գեղ.ղեկ.՝ Տաթև Իսպիրյան), Գյուլագարակ համայնքի նորաստեղծ պարային համույթը (ղեկավար՝ Տաթև Իսպիրյան) և այլոք: Ասմունքով հանդես եկան Ջիվան Սարգսյանը, Դայանա Ամիրխանյանը, Ժողովրդական երգերով՝ Արեն և Զավեն Բաղդասարյանները, Համեստուհի Մագոյանը և այլոք: Հանդիսությունը անցավ բարձր տրամադրությամբ և ավարտվեց մատաղօրհնությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27