Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

01.07.2016

Այսօր մեկնարկեց 2016թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էին Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի զինվորական կոմիսարիատների բակերը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթելու էին եկել նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Ալավերդի քաղաքում էր: Թումանյանի տարածաշրջանի նորկոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու նպատակով Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում Ալավերդու քաղաքապետարանի ջանքերով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:

 Մարզի ղեկավարը, ով նաև Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահն է, ողջերթի ջերմ խոսքեր հղեց երիտասարդներին՝ մաղթելով, որ հայրենիքին պատվով ծառայելուց հետո ողջ-առողջ տուն դառնան՝ շենացնելու իրենց հայրենի տունը, իրագործելու իրենց բաղձալի երազանքները: Ավանդույթի համաձայն նա բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեց:  Մարզպետը երիտասարդների հետ նաև մոմավառություն կատարեց:

Մյուս տարածաշրջաների զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին և մարզի ղեկավարի անունից առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին մարզպետի տեղակալները՝ Վանաձորում՝ Արսեն Դարբինյանը, Սպիտակում՝ Հովհաննես Թադևոսյանը և  Ստեփանավանում՝ Տիգրան Բադոյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17