Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Հույս Հայաստանին» կազմակերպության բարեգործական ծրագրերը Լոռու մարզում կշարունակվեն 26.10.2015
«Հույս Հայաստանին» կազմակերպությունը և «Հայ ավետարանչական ընկերակցությունը» Լոռու մարզում բարեգործական ծրագրեր են իրականացնում արդեն 21 տարի: 1988-ի երկրաշարժից հետո կազմակերպության անդամները ցանկություն հայտնեցին աջակցել հատկապես երկրաշարժից առավելապես տուժած Սպիտակ քաղաքին:

Լոռու մարզպետը ծանոթացավ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման աշխատանքներին 26.10.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ այսօր հերթական անգամ եղավ Վանաձորի տեխնոկենտրոնի շինհրապարակում՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի՝ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման նախագծային արժեքը 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար է:
Ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը 26.10.2015
Վանաձորում ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը: Նպատակը` հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումն էր, առողջ ապրելակերպի ամրապնդումը: Ռազմամարզական խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը
Աշխատանքային խորհրդակցություն 26.10.2015
Սեպտեմբերի 26-ի երկուշաբթին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Արթուր Նալբանդյանը ամփոփ անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը՝ նվիրված Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 21.10.2015
Հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում արժևորելու, զինվորին գնահատելու ու սատարելու նպատակով հոկտեմբերրի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր մի նոր հանդիպում. Լոռու մարզից թիվ 4 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման:




