Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվտանգ երթևեկությունը կապահովվի

17.11.2016

Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում Ձորագետ գյուղի միջնահատվածում գտնվող ավտոմոբիլային երկու թունելների փակման հետևանքով ընդհատվել է համայնքի երկու թաղամասերի միջև բնականոն հաղորդակցությունը, որի հետևանքով բնակչությունը, այլ հնարավորություն չունենալու պատճառով ստիպված է երթևեկել գործող երկաթուղագծի վրայով: Իրական վտանգ կա ինչպես գնացքների, այնպես էլ՝ հետիոտների երթևեկության համար:

 Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ձորագետ այցելեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը, Ոստիակնության Գուգարքի բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Մամիկոն Ավետյանը, Հարավկովկասյան երկաթուղու Վանաձորի գծի ուղեմասի պետի տեղակալ Վարդան Ղազարյանը:

Հանձնախմբի անդամները տեղում զրուցեցին գյուղի վարչական տարածքում գտնվող երկաթուղային թունելների մատույցներում հերթապահություն իրականացնող ոստիկանների, երկաթուղայինների, համայնքապետի, դպրոցի տնօրենի հետ: Ըստ նրանց տեղեկատվության, օրվա ընթացքում երկաթուղու գծապաստառով հետիոտն երթևեկում է օրական շուրջ 20 մարդ, այդ թվում՝ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի աշխատողներ, գյուղի բնակիչներ:

Նկատի առնելով, որ ներհամայնքային հաղորդակցության այլընտրանքային որևէ  այլ տարբերակ չկա, փոխմարզպեն ու ուղեկիցները հանդիպում ունեցան նաև դպրոցի մանկավարժների և աշակերտների հետ, պարզաբանումներ տվեցին  ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, նրանց հորդորելով ցուցաբերել ամենայն զգոնություն գծանցումներով երթևեկելիս, կատարել երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանների հրահանգները:  

Համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը հավաստիացրեց, որ օրական 2-3 գնացքակազմերի ժամանման պահին հերթապահություն իրականացնող ոստիկանների հետ համատեղ  ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ երկաթուղային գծանցումներում քաղաքացիների երթևեկն արգելելու համար:

 Հարվկովկասյան երկաթուղու Վանաձորի գծի ուղեմասի պետի տեղակալ Վարդան Ղազարյանը պարտավորություն ստանձնեց գնացքակազմերի մոտենալու մասին գծատարածքում հայտնված քաղաքացիներին իրազեկել ազդանշանային շչակների պարբերական հնչեցմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27