Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում Լոռու մարզպետարանում 26.11.2015
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպել ՀՀ կառավարության «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին», «Երեխաների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումների պարզաբանման և մեկնաբանման նպատակով:

«Ոսկե աշուն» երիտասարդական փառատոնը կայացավ 25.11.2015
Ավանդական դարձած «Ոսկե աշուն» երիտասարդական փառատոնը Լոռու մարզի երիտասարդության համար դարձել է սիրելի և սպասելի միջոցառում: Այդ է վկայում նաև տարեցտարի մասնակիցների թվի ավելացումը:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 24.11.2015
2015թ. նոյեմբերի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգում՝

Մարզպետը գոհ էր շինաշխատանքների որակից 24.11.2015
Արդեն մի քանի տարի իրականացվող հրատապ ծրագրերից զատ, պետբյուջեի ֆինանսավորմամբ Լոռու մարզում կատարվում են նաև կառուցապատման այլ ծրագրեր, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակ, Կաթնաջուր և Վանաձոր համայնքներում, ցանկապատում և շենքի արտաքին հարդարում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, մեծածավալ հիմնանորոգում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:
Աշխատանքային խորհրդակցություն 23.11.2015
Նոյեմբերի 23-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա տեղեկատվության, նշված ժամանակահատվածում գրանցվել է 18 դեպք, որից 13-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ, 1՝ դիակի հայտնաբերման և այլն:

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում. քննարկում Լոռու մարզպետարանում 20.11.2015
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ԿՁՑ) նախաձեռնությամբ նոյեմբերի 16-22-ը անց կկացվի «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը:



