Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակցիան շարունակական բնույթ է կրելու

13.04.2016

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Խաչատրյանի ուղեկցությամբ «Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի կոչով և նախաձեռնությամբ հավաքագրված սննդամթերքով, առաջին անհրաժեշտության իրերով և բուժպարագաներով բեռնված 4 փոքր բեռնատարները ապրիլի 12-ին ժամանեցին ԼՂՀ Մարտակերտի շրջան: Հանձնախմբի կողմից փոխանցվեց նաև 55 միլիոն դրամ: Գումարի  1,5 միլիոնը տրամադրվեց Մարտակերտի շրջանին, մի մասը ԱԱ միությանը, մի մասն էլ՝ կառավարությանը:
Մարտակերտում նրանք հանդիպեցին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանի և շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի հետ: Վերջիններս իրենց շնորհակալությունը հայտնեցին լոռեցի բարեկամներին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին աջակցելու և ձեռք մեկնելու համար: Հանձնախմբի անդամները նշեցին, որ ակցիան շարունակական բնույթ է կրելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27