Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

14.04.2016

Ապրիլի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Սպիտակի տարածաշրջաններից  ընդունելության եկած շուրջ 30 քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ:

Դրամական օգնություն ստանալու ակնկալիքով մարզպետին դիմեց 11 քաղաքացի: Ա. Նալբանդյանն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետո հնարավորության սահմաններում խնդրանքները կբավարարվեն: Իսկ ուսման վարձի վճարման խնդրանքով եկած երկու քաղաքացու Ա. Նալբանդյանը պարզաբանեց, որ մարզպետարանը չունի համապատասխան միջոցներ այդ հարցում օժանդակելու համար և առաջարկեց դիմել  հիմնադրամների կամ բարեգործական ընկերությունների:

Դեբեդ գյուղի բնակչուհի Աղավնի Ասցատրյանի հարցը վերաբերում էր ուսուցիչների բնակֆոնդին պատկանող բնակարանի սեփականաշնորհման գործընթացի ձգձգմանը: Մարզպետը հողաշինության և հողօգտագործման բաժնին հենց տեղում հանձնարարեց ամենասեղմ ժամկետում զբաղվել խնդրով և տիկնոջ հարցը բավարարել գործող կարգին համապատասխան: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմածներին մարզի ղեկավարն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ խոստանալով հնարավորության սահմաններում նաև օգնել այդ հարցում: Առողջապահական խնդիր ունեցող 2 բնակիչների մարզպետի միջնորդությամբ պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու հնարավորություն կտրվի նրանց ներկայացրած փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելուց հետո:

Այս անգամ ևս քիչ չէին բնակարանային պայմանների բարելավման ու կոմունալ-կենցաղային բնույթի հարցերը: Ա. Նալբանդյանը պարզաբանեց, որ այսպիսի հարցերով բնակիչները պետք է դիմեն իրենց համայնքների ղեկավարներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27