Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

11.04.2016

Ապրիլի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 15 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնցից 9-ը հրդեհի, 6-ը՝ կենցաղային բնույթի էին:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետի առաջարկությամբ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց «Լոռի-Արցախ» հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված մարդասիրական ակցիայի արդյունքները, հանգանակված ֆինանսական միջոցները: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 8-ի տվյալներով կանխիկ մուտքերը կազմել են 8 մլն 24 հազար դրամ, փոխանցումները, ըստ առկա անդորրագրերի, 22 մլն 55 հազար դրամ: Ըստ վարչության պետի, ներկայացված հաշվարկներում ոչ բոլոր ներդրումներն են ներառված և դեռևս չճգրտված տվյալներով հանգանակված գումարի չափը հասնում է շուրջ 55 մլն.-ի: Վերջնական արդյունքները կամփոփվեն ժամեր անց: Մարզպետը հանձնարարեց «Լոռի-Արցախ» հանձնախմբի անունից շնորհակալական նամակներ ուղարկել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր աջակցել են այս հայրենանվեր գործին: Իսկ ակցիայի շրջանակներում հավաքված սննդամթերքով և անհրաժեշտ բուժպարագաներով բեռնված ավտոմեքենաները դեպի Արցախ կշարժվեն այսօր:

Մարզպետը տեղեկացրեց նաև, որ ֆինանսական և մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև  ժամանակավորապես մարզում բնակվող արցախցի, ինչպես նաև մարտական գործողությունների արդյունքում զոհվածների  ընտանիքներին:

Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ապրիլի 8-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ նշված ժամակահատվածում սեփական եկամուտների պլանի կատարողականը կազմել է 16,9 տոկոս, հողի հարկինը՝ 15,4 և գույքահարկինը՝ 20,6 տոկոս:

Ետընթաց է գրանցվել ոչ միայն պլանի, այլև նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Մարզպետը հանձնարարեց առավել հետևողական աշխատանքներ իրականացնել թերացող համայնքների ղեկավարների հետ և լրացնել բաց թողնվածը:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ Մ6 ժանապարհի կառուցման մրցույթը կհայտարարվի մայիսի 20-ին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը:  

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27