Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը

27.01.2017

Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Հրայր Պապոյանը:
Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Հ. Պապոյանի տեղեկացմամբ, հաշվետու տարում, ընդունվել և ամփոփվել են մարզի համայնքների բյուջեները և դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումները, տարեկան հաշվետվությունները, դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար կազմվել են անհրաժեշտ տեղեկանքներ, հաշվետվություններ, հաղորդումներ և այլ փաստաթղթեր:
Կազմվել են մարզի, համապատասխան տարածաշրջանների համայնքների բյուջեների կատարման, ՏԻՄ-երի և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարված աշխատավարձերի. ինչպես նաև` նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ:
Լոռու մարզի համայնքների բյուջետային հիմնարկներից ստացվել և ամփոփվել է ամսական տեղեկատվություններ, ներկայացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Բաժնի աշխատակիցների կողմից ապահովվել է մարզպետարանի գնումների գործընթացի կազմակերպումն ու ապահովումը: Գնումների համակարգողի կողմից մարզային ենթակայության կազմակերպությունների գնումների վերաբերյալ հայտարարությունններն ու գնման պայմանագրերը օրենքով սահմանված կարգով տեղադրվել է կայքում և ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Ընդունվել են համայնքների կողմից ներկայացվող 2017թ. սուբվենցիաների հայտերը (ծրագրերը) ստուգվել, ամփոփվել և ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն: Ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել 4 քաղաքային համայնք, ընդամենը 14 ծրագիր՝ 1մլրդ. 729 մլն 174 հազ 600 դրամ գումարով:
Կազմակերպվել և իրականացվել է մարզպետարանի հողի հարկի և գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանի վարումը, տեղեկատվության մշակումը և համակարգված տեղեկությունները տրամադրումը ՀՀ ՏԿԶՆ:
Ընդունվել է պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով ՏԻՄ-երին տրամադրվող դոտացիաների ելակետային տվյալները, ամփոփվել ներկայացվել ՀՀ ՏԿԶՆ, ինչպես նաև համայնքներին է տրամադրվել դոտացիաների նախնական տվյալները բյուջեների նախագծերում նախատեսելու նպատակով:
Լոռի-Արցախ նախաձեռնության շրջանակներում կոորդինացվել են ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Լոռու մարզի բնակչության, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացված դրամահավաքի աշխատանքները/ընդհանուր առմամբ 20.774.300 դրամ/: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում նվիրատվություն են կատարել 13 կազմակերպություններ և անհատներ՝ ընդհանուր առմամբ 173 հազ. դրամ :
Կազմակերպվել և անցկացվել է տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 35 ուսանողների ուսումնական պրակտիկան:
Մարզի համայնքների բյուջեներով 2016թ. կտրվածքով նախատեսված մուտքերը ապահովվել են 97.4%-ով:
Համայնքների սեփական եկամուտները 2016թ. կտրվածքով կազմել է 1667.8 մլն դրամ, կամ եկամուտների ինդեքսի աճը 2015թ-ի նկատմամբ կազմել է 100.4%:
Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ են գրանցել Ստեփանավանի ու Գուգարքի տարածաշրջանների համայնքներում, նվազում՝ Տաշիրի, Սպիտակի և Թումանյանի տարածաշրջանի համայնքներում:
Եկամուտների գերակշիռ մասը ապահովում է Գուգարքի տարածաշրջանը 46.5%, Թումանյանի տարածաշրջանը՝ 19.2%, Սպիտակր տարածաշրջանը՝ 12.9%, Ստեփանավանի տարածաշրջանը՝ 11.7%, Տաշիրի տարածաշրջանը՝ 9.7%:
2016թ.ին նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 57 համայնքում:
-Առանձնապես մտահոգիչ է, որ եկամուտների հավաքագրման ցածր կատարողական ունեցող համայնքները հիմնականում անփոփոխ են մնում և դրա հիմնական պատճառը համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու պասիվ,անհետևողական աշխատանքն է,-ասաց վարչության պետը:
2016թ. թերակատարվել է նաև հողի հարկի պլանը: 2015թ. համեմատությամբ հողի հարկի հավաքագրումը նվազել է 76 համայնքում: Ցուցանիշները հատկապես վատ են Տաշիրի տարածաշրջանում՝ 77.8%: 100%-անոց արդյունք ունի ընդամենը՝ 39 համայնք:
Թերակատարվել է նաև հողի և գույքի վարձակալության վճարների, տեղական ու պետական տուրքերի հավաքագրման կանխատեսումները:
Իսկ ահա վիճակը բավականին լավ է գույքահարկի գծով, 2016թ. կատարողականը կազմել է 107.4%, 37.5 մլն. դրամով գերազանցվել է նաև նախորդ տարվա ցուցանիշը:
Ամբողջությամբ ֆինանսավորվել է 2016թ. պետական բյուջեից մարզի համայքներին ուղղված ֆինանսական համահարթեցման դոտացիան:
Հ. Պապոյանն անդրադարձավ նաև մարզի համայնքների բյուջեների ծախսերի կատարողականին, մասնավորապես նշելով, որ 1 շնչին ընկնող ապարատի պահպանման ծախսի միջին մարզային ցուցանիշը կազմում է 6810 դրամ, ամենաբարձր Հովնանաձոր համայնքում է՝ 83127 դրամ, իսկ ամենացածր ցուցանիշը` Վանաձորում` 2355 դրամ:
Մարզի համայնքների բյուջեների աշխատավարձի գծով պարտքերը 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ, որը ամբողջությամբ Վանաձոր համայնքի պարտքն է:
Ըստ ոլորտների ծախսերի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն կրթության բնագավառին ուղղված ծախսերը` 30.4%, այդ թվում նախադպրոցական կրթությանն ուղղված ծախսերը՝ 50.1%:
Սոցիալական պաշտպանության բնագավառում մարզի համայնքներում ծախսը 2016թ. կազմել է ավելի քան 238 մլն. դրամ կամ վարչական ծախսերի 4%-ը: Մարզի 107 համայնքից սոցիալական ծրագրեր (հիմնականում սոց. օգնությունների տեսքով) իրականացվել են 100 համայնքում:
Այնուհետև Հր. Պապոյանն անդրադարձավ մարզպետարանի պահպանման և մարզպետարանի միջոցով իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորման իրավիճակի վերլուծությանը, նշելով, որ եթե նախորդ տարվա համեմատ առավել նվազել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներն ու մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերը, ապա աճել են Մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանում և շահագործում, Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարում ծրագրերով ֆինանսավորման ծավալները: Մի շարք ծրագրերով ֆինանսավորման ծավալը մնացել են անփոփոխ:
Կրթության ոլորտի վերաբերյալ ասվեց, որ 2015թ. նկատմամբ շուրջ 2.8 տոկոսով աճել են մարզպետարանի ենթակայության կրթական հաստատությունների հանրակրթական, ներառական, հատուկ և նախադպրոցական ուսուցում ծրագրերով ֆինանսավորման ընդհանուր ծավալները: Կրթական հաստատություններում միջին աշխատավարձերի էական փոփոխություններ չեն կատարվել, ուսուցիչների միջին դրույքաչափը կազմում է 116 հազ. դրամ, տնօրեններինը՝ 206 հազ. դրամ, ուսումնաօժանդակ աշխատողներինը՝ 80 հազ. դրամ:
2016 թ. 2015 թ. նկատմամբ աճել են նաև Մանկավարժների և դպրոցական երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, Թանգարանային ծառայություններ, Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած մանկավարժներին հավելավճարի տրամադրում ծրագրերով ֆինանսավորումները: 2015թ. նկատմամբ ավելի քան 2.2 անգամ ավելացել է ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած մանկավարժների թվաքանակը:
Առողջապահության ոլորտում նախորդ տարվա նկատմամբ պետական պատվերի գումարներն ավելացել են 1.5 տոկոսով, վճարովի ծառայություններից ստացվող մուտքերը՝ 0.3 տոկոսով, նվազել է պետական բյուջե վճարվող շահաբաժինների ծավալը՝ 31.2 տոկոսով:
Մեկ հիվանդի բուժման մեկ օրվա արժեքը 2015թ.-ի համեմատությամբ ավելացել է 491.5 հազ. դրամով: Միջին աշխատավարձը ավելացել է 2%-ով:
Պետական աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի իրականացում
Սոցիալական փաթեթի ֆինանսավորման գումարները 2015 թ. նկատմամբ 2016 թ. աճել են շուրջ 1.5 տոկոսով (291616.3 հազ. դրամի փոխարեն կազմելով 295941.6 հազ. դրամ), որը պայմանավորված է շահառուների թվի ավելացմամբ:

Համայնքներում իրականացվող վարչական հսկողություն
2016 թ. աշխատանքային ծրագրով նախատեսված էր իրականացնել վարչական հսկողություն մարզի 33 համայնքում, որը իրականացվել է ամբողջությամբ:Հսկողության արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Արձանագրությունները քննարկվել են մարզպետարանում և արձանագրված խախտումների և թերությունների վերացման վարաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Շնորհակալություն հայտնելով հաշվետու տարում իրականացված աշխատանքների համար՝ մարզպետը հանձնարարեց ընթացիկ տարում ուսումնասիրել մարզի ՊՈԱԿ-ների հաշվապահների մասնագիտական որակավորումը և թե նրանցից յուրաքանչյուրը քանի հիմնարկ է սպասարկում, լրջորեն ուսումնասիրել համայնքների բյուջեների եկամտային և ծախսային մասերը, վերլուծել ու բացահայտել միջոցների ոչ պատշաճ տնօրինման և վատ հավաքագրումների պատճառները, ուշադրություն դարձնել մարզային ենթակայության առողջապահամկան հիմնարկների վճարովի ծառայությունների ավելացմանը:
-2017թ. հիմնական գործառույթներից զատ ձեր հիմնական խնդիրը պետք է լինի հաշվետու հիմնարկների և համայնքների ֆինանսական կարգապահության վերահսկումը,- եզրափակելով խոսքը նշեց մարզի ղեկավարը:
Ներկաները ևս հարցեր ուղղեցին Հ. Պապոյանին և շնորհակալություն հայտնեցին վարչությանը արհեստավարժ աշխատանքի համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06