Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց Մարգահովիտի օրը 12.10.2015

Հոկտեմբերի 10-ին Մարգահովիտ համայնքում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման 1018-րդ տարեդարձը: Նույն օրը կատարվեց նաև ներհամայնքային 1600 մետր երկարությամբ ասֆալտապատ ճանապարհի բացումը:

Հովհաննես Աբելյանի 150-ամյակին նվիրված փառատոնն ավարտվեց 12.10.2015

Հոկտեմբերի 2-10-ը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում անցկացվեց թատերական փառատոն՝ նվիրված հայ մեծանուն արտիստ Հովհաննես Աբելյանի 150- ամյակին: Փառատոնի կազմակեպմանն աջակցել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հոկտեմբերի 2-ին մեծ արտիստի արձանի մոտ ազդարարվեց փառատոնի բացումը և նույն օրը Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացմամբ տրվեց փառատոնի մեկնարկը:

Մշակութային ժառանգության զարգացման «CHOICE» միջազգային նախագիծը Հայաստանում

Մշակութային ժառանգության զարգացման «CHOICE» միջազգային նախագիծը Հայաստանում 09.10.2015

Հոկտեմբերի 8-ին «Միլենիում» հիմնադրամը մշակութային ժառանգության զարգացման «CHOICE» միջազգային նախագծի ներկայացման նպատակով Լոռու մարզպետարանում հանդիպում էր կազմակերպել Լոռու մարզպետարանի աշխատակազմի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից ժամանած շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների մասնակցությամբ:

ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը Վանաձորում է

ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը Վանաձորում է 09.10.2015

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:

Ա. Նալբանդյանի աշխատանքային այցը Թումանյանի տարածաշրջան 08.10.2015

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը աշխատանքային այցով եղավ Թումանյանի տարածաշրջանում: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին

Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին 08.10.2015

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման 100-ամյակին և գրադարանավարի օրվան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 15:51:30