Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահագնաձորցին ուխտատեղի ունի

Վահագնաձորցին ուխտատեղի ունի 19.10.2015

Վահագնաձոր համայնքը, որը ներկա պահին 230 բնակիչ ունի, գյուղում քրիստոնեական հավատքի որևէ կառույց չի ունեցել: Միակ աղոթատեղին դժվարամատչելի վայրում գտնվող մատուռն էր, իսկ համայնքի բնակիչները ստիպված էին իրենց հոգևոր արարողությունները կազմակերպել Վանաձորի կամ այլ բնակավայրերի եկեղեցիներում:

«Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների»

«Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» 19.10.2015

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումը հոկտեմբերի 17-ին ներկայացվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:

Լոռու մարզը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո»   միջազգային մասնագիտացված  ամենամյա ցուցահանդեսին

Լոռու մարզը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին 19.10.2015

2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր և այդ օրվան ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-18-ը Երևանում կազմակերպվել էր «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսը և «Հայագրոֆորում» համաժողովը: «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 15.10.2015

Լոռու մարզպետի մոտ հերթական ընդունելության համար դիմած երկու տասնյակից ավելի քաղաքացիների գերակշիռ մասն այս անգամ էլ մարզպետարան էր եկել ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Հիմնավորումներն էլ գրեթե նույնն էին՝ երկու դեպքում հիվանդի բուժումը հարկավոր էր կազմակերպել պետպատվերի շրջանակներում, մյուսները խնդրում էին ֆինանսապես օգնել վառելափայտ գնելու, բնակարանի տանիքը նորոգելու, ընտանիքի նյութական կարիքները հոգալու և այլնի համար:

Վանաձորի դպրոցականները մասնակցեցին մայրաքաղաքի 2797-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարությանը

Վանաձորի դպրոցականները մասնակցեցին մայրաքաղաքի 2797-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարությանը 14.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և հոգածությամբ մայրաքաղաքի 2797-ամյակի առիթով Վանաձորի մարզային ենթակայության դպրոցների 8-9-րդ դասարանների 14 դպրոցականներ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի աշխատակից Մարգարիտա Կիրակոսյանի ուղեկցությամբ հնարավորույթուն ունեցան մասնակցելու քաղաքի օրվան նվիրված ժամանցային ծրագրերին:

Թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է իր 50-ամյա հոբելյանը 14.10.2015

Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է հիմնադրման 50-ամյա հոբելյանը, և այդ առիթով հոկտեմբերի 5-13-ը կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 5-ին դպրոցում նշվեց է Ուսուցչի տոնը, հոկտեմբերի 6-ին կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք և սպորտլանդիա, 9-ին՝ Րաֆֆուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 15:51:30