Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի խորհրդի նիստում 31.08.2015
Օգոստոսի 28-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր ՏԿ և Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատու աշխատող Արմեն Մարտիրոսյանը: Մարզպետն իր բացման խոսքում շնորհավորեց նորընտիր համայնքապետերին, ինչպես նաև Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում 28.08.2015
Օգոստոսի 27-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Խորհրդակցությունը վարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքի և օրհնության խոսք ուղղելով խորհրդաժողովի մասնակիցներին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ուսումնական հաստատությունների մանկավարժների ու տնօրենների ուշադրությունը հրավիրեց հատկապես ներկա աշխարհաքաղաքական խռովահույզ ժամանակաշրջանում մատաղ սերնդի հայեցի, աստվածահաճո դաստիարակության կարևորությանը:

Հաշմանդամության հարցերը ուշադրության կենտրոնում 27.08.2015
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնակատար Արսեն Դարբինյանը։

Փոքր և միջին բիզնեսի խթանումը պետական հոգածության ներքո 26.08.2015
Օգոստոսի 25-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԱԿ) ներդրումների ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ), Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության եւ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում մարզի գործարարների հետ, որի ժամանակ ներկայացվեց այս կառույցների գործունեության հիմնական ուղղությունները:

Բարելավվում է ոստիկանություն-համայնքներ համագործակցությունը 26.08.2015
Օգոստոսի 25-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արամ Կարապետյանի ու մարզի քաղաքային և որոշ գյուղական համայնքների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

Հանդիսություն «ՀԵՔԻԱԹ» հանգստի գոտում 25.08.2015
Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում, անկախ սոցիալական և քաղաքական իրավիճակներից, կարողացել է պահպանել իր լեզուն, ավանդույթներն ու սովորոյթները, ստեղծել հոգևոր ու նյութական անգնահատելի արժեքներ, որոնք ցավոք բոլորը չէ, որ մեզ են հասել: Նրանցից մի մասը մոռացության է մատնվել, մի մասն էլ փոփոխություններ են կրելով: