Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվեց վարձատրվող հասարակական աշխատանքների ևս երկու ծրագիր

27.06.2016

Հունիսի 24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետի տեղակալ Ա.Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը:

          Օրակարգի առաջին հարցով քննարկվեց պետբյուջեից ֆինանսավորվող վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի շրջանակներում  Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ համայնքի կողմից իրականացվելիք «Գարգառ համայնքի գերեզմանոցի ճանապարհի վերանորոգում, ջրահեռացման ապահովում, գերեզմանոցի տարածքի բարեկարգում» ծրագիրը, որի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին հանձնաժողովի նախագահի տեղակալ Արա Առաքելյանը և Գարգառ համայնքի ղեկավար Կարեն Զալինյանը: Կազմակերպական աշխատանքներում առկա խնդրահարույց որոշակի հարցերի ճշգրտումներից հետո հանձնաժողովը հաստատեց ներկայացված ծրագիրը, որը մեկնարկելու է հուլիսի 11-ին և կավարտվի սեպտեմբերի 14-ին:

          Հանձնաժողովը հաստատեց նաև Գուգարքի տարածաշրջանի Փամբակ համայնքի կողմից իրականացվելիք «Փամբակ համայնքի գերեզմանատան ցանկապատի վերանորոգում, տարածքի բարեկարգում» Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանի ներկայացրած  ծրագիրը։ Այն կմեկնարկի հուլիսի 6-ին և կավարտվի օգոստոսի 30-ին:

          Ծրագրի շրջանակներում թվով 6 խաղահրապարակների վերանորոգման հայց էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է 5 խաղահրապարակի նորոգումը և մի քանի օրից ծրագիրը լիովին կավարտվի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17